շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Մոսկվայի պետհամալսարանի հետխորհրդային տարածքում հասարարական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական կանխատեսման ծառայության ղեկավար Ալեքսանդր Կարավաեւը`մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարության կողմից իր քաղաքացիներին ուղղված այն զգուշացումը, թե իր քաղքացիների այցը Իրան «վտանգավոր է»: Նրա խոսքով, սա պարզպես աճող լարվածության հերթական պտույտն է: «Իրանի եւ Ադրբեջանի միջեւ վեճերը վերջին տասնամյակներում պարբերաբար եղել են ` սկսած Կասպից ծովի վերաբերյալ անհամաձայնությունից մինչեւ Իրանի տարածքով Նախիջեւան փոխադրումները»,-հիշեցրեց Կարավաեւը: Փորձագետի խոսքով, այդ պահից ի վեր ոչինչ չի փոխվել, պարզապես եթե նախկինում այդ խնդիրների մասին գիտեր միայն ադրբեջանական բիզնեսը, ապա այսօր այն սկսել է ավելի լայն լուսաբանվել: «Բացի այդ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Իրանը լայն գործունեություն է ծավալել հենց Ադրբեջանի ներսում, եւ դա չի կարող յուղ չլցնել կրակի վրա»,-նկատեց Կարավաեւը: Փորձագետներն ընդգծել են, որ Թեհրանը մշտապես Բաքվին ընկալել է որպես փոքր եղբայր եւ փորձել է նրան թույլ չտալ խառնվել անմիջականորեն Իրանին առնչվող գործերին: Ինչ վերաբերում է ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարությանը, Կարավաեւի կարծիքով, այն ուղղակի եւ լուրջ հետեւանքներ չի կարող ունենալ: «Այն պետք է դիտել որպես հերթական պտույտ ընդհանուր թրենդի մեջ: Ապագայում մենք ավելի լուրջ տարաձայնությունների ականատեսը կլինենք»,-բազմանշանակ ասաց քաղաքագետը:
Sunday, July 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment