Saturday, July 21, 2012

Գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքը միլիոնների է հասնում

ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ի ցուցակով ընտրվեց պատգամավոր: Նա մամուլի ուշադրության կենտրոնում բազմիցս է հայտնվել, սակայն ոչ իր գույքի ու եկամուտների առումով, ուստի ներկայացնում են պատգամավորի ունեցվածքի եւ դրամական միջոցները: Մանվել Գրիգորյանը Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ունի 7.35 հա գյուղնշանակության հողատարածք, 3.58 հա տնամերձ հող, 427, 3 քմ մակերեսով առանձնատուն, 17.1 հա արտադրական եւ հասարակական նշանակության հողատարածք, ինչպես նաեւ պատկառելի չափսերի` 995.6 քմ մակերեսով բնակելի տուն Էջմիածին քաղաքում: Որպես շարժական գույք՝ Մանվել Գրիգորյանը այս տարվա մարտի 3-ի դրությամբ իր գույքի եւ եկամուտների հայտարարագրում նշել է 1992 թվականի արտադրության «Ford Ekonolin» եւ որքան էլ զարմանալի է՝ 1954 թվականի արտադրության «Գազ-12» մակնիշի ավտոմեքենա: Մինչդեռ պատգամավորը երթեւեկում է ամենեւին ոչ նշված ավտոմեքենայով, այլ «Համերով» կամ այլ թանկարժեք ավտոմեքենայով: Ազգային ժողով էլ գալիս է ոչ իր հայտարարագրած ավտոմեքենաներով: Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի եկամուտներին, ապա մարտի 3-ի դրությամբ նա ստացել է 147 միլիոն 995 հազար 510 հազար դրամի եկամուտ, որից 2 մլն 195 հազար 210 դրամը` զինվորական թոշակն է, 105 միլիոն 800 հազար 300 դրամը` «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ից, իսկ 40 միլիոնը` պատգամավորին 100 տոկոս բաժնեմասով պատկանող «Կուարլինի» ՍՊԸ-ից ստացած շահաբաժիններն են: Նշված ժամանակահատվածում Մանվել Գրիգորյանն իր հաշվին ունեցել է ընդամենը 3 միլիոն 900 հազար դրամ: Աղբյուր` Hetq.am

No comments: