Saturday, July 14, 2012

Մոսկվայում ի պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալի հանրահավաք է անցկացվել

Panorama.am. 14-7-2012- Մոսկվայում, ի պաշտպանություն «Թալիշի ձայն» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի, Ադրբեջանի դեսպանատան առջև թվով երկրորդ հանրահավաքն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ինչպես և առաջին, այնպես էլ երկրորդ հանրահավաքը կազմակերպել է Մոսկվայի «Քաղաքացիական աջակցություն» իրավապաշտպան կազմակերպության կողմից: Հանրահավաքի մասնակիցները ավելի քան կես ժամ վանկարկել են «Ազատություն Հիլալի Մամեդովին, «Ազատություն քաղբանտարկյալներին»: Հանրահավաքի մասնակիցներին ընդառաջ դուրս է եկել Մոսկվայում Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչը: Հանրահավաքի մասնակիցները իրենց պահանջը հանձնել են նրան: Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների, Մամեդովը ձերբակալվել էր հունիսի 21-ին` թմրանյութ պահելու կեղծ մեղադրանքով: Թալիշ գործիչը հայտարարություն է տարածել, որտեղ պատմել է, որ իր ձերբակալությունից հետո սպորտային կազմվածքով մարդիկ մեքենայի մեջ իրեն ասել են` «Դու երբ ես խելոքանալու», «Երբ ես դադարելու իշխանություններին վիրավորել Facebook-ում», «Երբ ես դադարելու տարբեր օտարերկրյա լրագրողներ հրավիրել»: Ինտերնետում «Ты кто такой? Давай, до свидания!» երգի տեսահոլովակը տեղադրելուց հետո Մամեդովն իր վրա է սևեռել բազմաթիվ լրատվամիջոցների ուշադրությունը: Մամեդովի խոսքերով, ձերբալակությունից հետո նրան ասել են. «Այ երբ քո գրպանից թմրանյութ դուրս բերեն, այդ ժամանակ դու կասես «до свидания».

No comments: