Thursday, July 19, 2012

«Գնդակը գտնվում է Էրդողանի դաշտում». Մուրադ Քարայըլան

1in.am. 19-7-2012- Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր Թուրքիայում ցանկանում են խաղաղություն, պետք է գնան վարչապետ Էրդողանի մոտ. «Եթե ցանկանում եք կասեցնել պատերազմը, գնացեք Էրդողանի մոտ, գնդակը գտնվում է նրա մոտ: Ինչ վերաբերում է Ռամադան ամսին հրադադար կնքելուն, ապա այդպիսի բան տեղի չի ունենա: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) դրա համար հիմքեր չի թողել: ԱԶԿ-ի կառավարման ժամանակաշրջանում կնքվել է նմանատիպ 5 զինադադար, սակայն արդյունք չի գրանցվել»:

No comments: