Thursday, July 19, 2012

Ղարաբաղում ակտիվ քվեարկություն է

«Լրագիր» 19-7-2012- Լեռնային Ղարաբաղում շարունակվում է նախագահի ընտրությունը: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալով, ժամը 15-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 49,93 տոկոսը կամ 49 հազար 468 մարդ: Ընտրական ցուցակներում ընդգրկվա է98 հազար 908 մարդ: Երեւանում տեղամաս է տեղակայված ԼՂՀ մշտական ներկայաուցչության շենքում: Այդ տեղամասում արդեն իսկ արձանագրվել է 100 տոկոս մասնակցություն՝ 276 մարդ: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությանն առաջադրված թեկնածուներ են գործող նախագահ Բակո Սահակյանը, գեներալ, պատգամավոր Վիտալի Բալասանյանը եւ Արցախի ագրարային համալսարանի պռոռեկտոր Արկադի Սողոմոնյանը: Ընտրությունը մեկնարկել է առավոտյան ժամը 8-ին: Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20-ին:

No comments: