1in.am. 7-7-2012- CNN Türk-ի փոխանցմամբ՝ Փարիզում «Սիրիայի բարեկամների» խմբի հերթական հանդիպմանը մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտ է մեկուսացնել սիրիական ռեժիմին աջակցողներին. «Թուրքիան առանց վերահսկողության չի թողնի դեպի Սիրիա թռչող երրորդ երկրների ինքնաթիռները: Միջազգային հանրությունը պետք է ուժեղացնի միջազգային ճնշումը: Կարևոր է, որ Սիրիայում ստեղծվի ժամանակավոր կառավարություն: Սիրիայի ղեկավարությունն արդեն իսկ կորցրել է իր լեգիտիմությունը, և քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար Սիրիային անհրաժեշտ է ուժեղ, ժամանակավոր կառավարություն: Կարևոր է նախապատրաստվել հետասադյան փուլին: Մենք առաջարկում ենք հաջորդ նիստն անցկացնել Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ-ում: Մենք կարևորում ենք սիրիական ընդդիմությանն աջակցելը և գործող ռեժիմի վրա ճնշումների ուժեղացումը: Թունիսում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» խմբի առաջին նիստին մասնակցել է 74 երկիր, Ստամբուլի նիստին՝ 83 երկիր, Փարիզինը՝ 107 երկիր: Ժամանակի ընթացքում Սիրիայի ղեկավարությունը կհայտնվի միջազգային հանրությունից դուրս»: Հիշեցնենք, որ Ասադի ռեժիմի ամենամեծ ջատագովներն են Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը: Saturday, July 7, 2012
Դավութօղլուն Փարիզում անուղղակիորեն կոչ է արել մեկուսացնել Իրանին, Ռուսաստանին ու Չինաստանին
1in.am. 7-7-2012- CNN Türk-ի փոխանցմամբ՝ Փարիզում «Սիրիայի բարեկամների» խմբի հերթական հանդիպմանը մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտ է մեկուսացնել սիրիական ռեժիմին աջակցողներին. «Թուրքիան առանց վերահսկողության չի թողնի դեպի Սիրիա թռչող երրորդ երկրների ինքնաթիռները: Միջազգային հանրությունը պետք է ուժեղացնի միջազգային ճնշումը: Կարևոր է, որ Սիրիայում ստեղծվի ժամանակավոր կառավարություն: Սիրիայի ղեկավարությունն արդեն իսկ կորցրել է իր լեգիտիմությունը, և քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար Սիրիային անհրաժեշտ է ուժեղ, ժամանակավոր կառավարություն: Կարևոր է նախապատրաստվել հետասադյան փուլին: Մենք առաջարկում ենք հաջորդ նիստն անցկացնել Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ-ում: Մենք կարևորում ենք սիրիական ընդդիմությանն աջակցելը և գործող ռեժիմի վրա ճնշումների ուժեղացումը: Թունիսում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» խմբի առաջին նիստին մասնակցել է 74 երկիր, Ստամբուլի նիստին՝ 83 երկիր, Փարիզինը՝ 107 երկիր: Ժամանակի ընթացքում Սիրիայի ղեկավարությունը կհայտնվի միջազգային հանրությունից դուրս»: Հիշեցնենք, որ Ասադի ռեժիմի ամենամեծ ջատագովներն են Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment