Wednesday, August 29, 2012

Սեպտեմբերի 2-ին Արցախը նշելու է ԼՂՀ անկախության 21-րդ տարեդարձը

HayNews.am. 29-8-2012- Սեպտեմբերի 2-ին Արցախը նշելու է ԼՂՀ անկախության 21-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Տոնին պատրաստվում է հատկապես Ստեփանակերտը: ԼՂՀ մայրաքաղաքի փողոցներն օրեցօր գեղեցկանում են: Անկախության տարեդարձն ըստ պատշաճի նշելու համար Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է տոնակատարությունների կազմակերպման քաղաքային հանձնաժողով: Ինչպես Արցախի հեռուստաընկերութանը հայտնել է Ստեփանակետի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, քաղաքի տոնական ձևավորման աշխատանքները մոտենում են ավարտին: «Մի շարք փողոցներում իրականացվում են փոսալցման և նշագծման աշխատանքներ, ինչպես նաև` կանաչ գոտիների սանիտարական մաքրում: Վաղվանից կրթամշակութային օջախներում անց են կացվելու տոնին նվիրված միջոցառումներ, որոնք շարունակվելու են մինչ սեպտեմբերի 2-ը»: Ստեփանակետի փոխքաղաքապետը նշել է, որ 2012-2013թթ ուսումնական տարվա առաջին պարապմունքը նվիրվելու է ԼՂՀ անկախության 21-րդ տարեդարձին: Կազմակերպվելու են համերգային և սպորտային միջոցառումներ: Երեկ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում ԼՂՀ անկախության 21-րդ տարեդաձի տոնական միջոցառումների շրջանակներում համերգով հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

No comments: