
News.am. 30-8-2012- Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2012-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում նվազել է 0,76 տոկոսով՝ կազմելով 34 864 հոգի։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2012-ի հուլիսին Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը կազմել է 9 216 հոգի, որը 621-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
2012-ի հունվար-հուլիս ամսիներին ընթացքում ամենամեծ անկումը գրանցել են Սիրիայի քաղաքացիները։ 2012-ի այդ ժամանակահատվածում Թուրքիա է այցելել 331 864 սիրիացի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 39 տոկոսով։ Նախորդ տարի տվյալ ժամանակահատվածում Թուրքիա էր այցելել 547 258 սիրիացի։ Սիրիացիներին հետեւում են Իրանի քաղաքացիները՝ 39 տոկոս անկումով։ Նշենք, որ 2011-ին Թուրքիա է այցելել 72 393 հայաստանցի, որը 4,5 տոկոսով ավելի էր 2010-ի համեմատությամբ։
No comments:
Post a Comment