
Panorama.am. 29-8-2012- ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: Համաձայն հաղորդագրության՝ կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել նաև Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսի ընթացքում Պան Գի Մունը, անդրադառնալով Սիրիայում ընթացող հակամարտությանը, նշել է, որ Իրանը կարող է կարևոր դեր կատարել սիրիական ճգնաժամի հանգուցալուծման գործում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, խոսելով Իրանի բազմադարյա մշակույթի մասին, նշել է, որ ողջ աշխարհը իրանական հարուստ մշակույթի և քաղաքակրթության համար պետք է Իրանին շնորհակալություն հայտնի:
No comments:
Post a Comment