Wednesday, August 8, 2012

Իրանի Սահմանապահ ոստիկանությունն առգրավել է ավելի քան 4 միլիոն դոլարի թմրանյութ

1in.am. 8-8-2012- Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական Բանդեր Լենգե քաղաքի սահմանապահ ծովային ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել, որ մաքսանենգները ցանկանում են տեղափոխել խոշոր չափի թմրանյութ: Այս մասին հայտարարել է Բանդեր Լենգեի ոստիկանապետ, գնդապետ Հաբիբոլլահ Մարդանպուրը: Վերջինիս խոսքերով՝ իրենք իրականացրել են մի շարք հակաքայլեր և հայտնաբերել են մաքսնանենգներին: Վերջիններս, տեսնելով, որ իրենց նկատել են, լքել են թանկարժեք բեռով նամակը: Մարդանպուրի խոսքերով՝ այդ օպերացիայի ընթացքում առգրավվել է 600 կիլոգրամ ափիոն, որը գնահատվում է ավելի քան 4 միլիոն դոլար:

No comments: