Saturday, August 18, 2012

Թուրքերի կողմից Բագրատի վանքն ավերելու մեջ Սաակաշվիլին մեղադրել է ռուսներին

Tert.am. 18-8-2012- Վրաստանի Քութաիսի քաղաքում նախօրեին կայացել է Բագրատի վանքի գմբեթին
խաչի տեղադրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաև նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ինչպես հայտնում է apsny.ge-ն, այս առիթով նախագահի կարգադրությամբ օգոստոսի 17-ը Քութաիսիում հայտարարվել էր ոչ աշխատանքային օր: Նախագահը, դիմելով վանքի մոտ հավաքվածներին, ընդգծել է այս պատմական հուշարձանի վերականգնման կարևորությունը: «Այս վանքն ավերվել է ռուսական հրետանու կողմից: Մեր մյուս վանքերում նրանք ներկով ծածկել են մեր որմնանկարները, սակայն գոյություն ունի քարեր նետելու և քարեր հավաքելու ժամանակ: Վրաստանի համար եկել է վերածննդի ժամանակը: Մենք բոլորս պետք է վերականգնենք ու կառուցենք: Այս վանքը պատկանում է ոչ թե ինչ- որ մի քաղաքական կուսակցության, այլ այն ողջ Վրաստանինն է, քաղաքական ու ոչ քաղաքական գործիչներինը»,- հայտնել է նախագահը: Բագրատի վանքը կառուցվել է Բագրատ III թագավորի պատվին, X- XI դարերին: 1691 թ. այն մասամբ ավերվել է թուրքերի կողմից, իսկ 2008թ.-ից սկսվել են վանքի վերականգնման աշխատանքները:

No comments: