Saturday, August 18, 2012

Սիրիայի իշխանությունները հայտնում են զինյալների դեմ իրականացված մի շարք հաջող գործողությունների մասին

Tert.am. 18-8-2012- Հալեպ քաղաքում զինվորական ստորաբաժինները Սեյֆ-Ադ-Դոուլ թաղամասում
շարունակում են հետեւել ահաբեկիչներին: Նահանգի պաշտոնական աղբյուրը «ՍԱՆԱ» գործակալությանը հայտնել է, որ հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ, ինչպես նաեւ ոչնչացվել է Ահմադ Մուստաֆայի անունը կրող դպրոցի հարեւանությամբ կառուցված զինամթերքի պահեստը: Նույն թաղամասում` «Ալ-Խուդա» մզկիթից ոչ հեռու զինվորական ստորաբաժանումները բախվել են ահաբեկիչների հետ: Ոչնչացվել եւ վիրավորվել են մի քանի ահաբեկիչներ: Սիրիական զինվորականների հաջող գրոհի արդյունքում Սեյֆ-էդ -Դոուլ թաղամասում գտնվող առեւտրի կենտրոնը զավթած զինյալների խումբը մեծ կորուստներ է ունեցել: ԱԼ-Քալյասա շրջանում անվտանգության ուժերի աշխատակիցների իրականացրած հատուկ գործողությունների շնորհիվ ոչնչացվել են ահաբեկչական խմբերի ղեկավարներ: Հեռուստառադիոկենտրոնի եւ Հալեպ համալսարանի տարածքում ուժայինների եւ զինյալների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Ոչնչացվել եւ վիրավորվել են տասնյակ զինյալ-վարձկաններ: Շատերը կալանավորվել են:

No comments: