Saturday, August 25, 2012

Սասունում քանդում են հայկական եկեղեցին. հայերը ոտքի են կանգնել

HayNews.am. 25-8-2012- Թուրքիայում գործող ամենաակտիվ հայրենակցական միություններից «Սասունի հայերի միությունը» թուրքական դատախազություն է դիմել` պաշտպանելու Սասունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հարձակումներից: «Սասունի հայերի միության» նախագահ Ազիզ Դաղջըն հայց է ներկայացրել Սասունի դատախազություն: Հայցում նշված է, որ եկեղեցին քանդում են անհայտ անձինք և պահանջվում է գտնել մեղավորներին ու դադարեցնել հետագա ավերումը: «Մեկ ամիս առաջ եկեղեցին դեռ կանգուն էր: Տեղանքի հովիվներն ասացին մեզ, որ այն սկսել է քանդվել: Հովիվները նշեցին, որ եկեղեցու մի պատն ամբողջովին փլուզվել է»,-նշել է Դաղջըն: Վերջինը դիմել է դատախազություն` նշելով, որ եկեղեցին միտումնավոր են քանդում: Նա պահանջել է շտապ գտնել մեղավորներին, պատժել և տեր կանգնել եկեղեցուն: Նշենք, որ ամեն տարի տասնյակ հայեր ամբողջ աշարհից ուխտագնացություն են կատարում դեպի Մարաթուկ լեռան լանջին գտնվող այս եկեղեցին: «1 ամիս առաջ այստեղ էինք ուխտագնացության նպատակով: Վերանորոգվել էր եկեղեցու տանիքը: Օրեր առաջ ահազանգից հետո այցելեցինք եկեղեցի 15 հոգանոց խմբով, այդ թվում նաև ներկայացուցիչների նահանգապետարանից և հնեաբաններ: Լուսանկարներ արեցինք, որ ապացուցենք` եկեղեցին քանդում են: Արդեն հայց եմ ներկայացրել դատախազություն, որտեղ պահանջել եմ հետաքննություն անցկացնել և գտնել մեղավորներին»,-հավելել է «Սասունի հայերի միության» նախագահը:

No comments: