Wednesday, August 8, 2012

Թուրքերը հաստատում են, որ զորք են մտցրել Սիրիա

Panorama.am. 8-8-2012- Թուրքական մամուլն անդրադարձել է նախօրեին լայնորեն տարածված այն
տեղեկությանը, համաձայն որի, Թուրքիան զորք է մտցրել Սիրիայի տարածք: Իրանական սկզբնաղբյուրից տարածված այդ լուրը հանրությանը ներկայացվել էր հետևյալ ձևակերպմամբ. «Թուրքական բանակը օդից և ցամաքից ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի դեմ»: Մասնավորապես թուրքական «Hurriyet» օրաթերթը չի հերքում այն լուրը, որ թուրք զինվորները նախօրեին իսկապես մուտք են գործել Սիրիայի տարածք, բայց ոչ թե այդ երկրի ներքին գործերին խառնվելու նպատակով, այլ որպեսզի փոխարինեն Ջեբեր Քալեսի (Ջեբեր ամրոց) կոչվող վայրում տեղակայված զինվորական անձնակազմին: «Դեպի Ջեբեր Քալեսի ուղևորվող թուրքական ստորաբաժանումը ցամաքով է հատել Սիրիայի սահմանը, իսկ ուղեկցող 2 մարտական ինքնաթիռ էլ ապահովել են օդային անվտանգությունը: Ջեբեր Քալեսին, 1921թ. կնքված ֆրանս-թուրքական պայմանագրի համաձայն, համարվում է Սիրիայի ներսում գտնվող թուրքական տարածք»,- պարզաբանում է «Hurriyet»-ը:

No comments: