Thursday, August 30, 2012

Բաշար Ասադը Թուրքիային մեղադրել է սիրիական անկարգությունների մեջ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը օգոստոսի 29-ին մեղադրել է Թուրքիային սիրիական անկարգությունների
մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ինչպես հաղորդել է Բաշար Ասադը սիրիական Addounia հեռուստաալիքին` Թուրքիան անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում տեղի ունեցող արյունահեղության համար: Ավելի վաղ` հուլիսի 31-ին, թուրքական կառավարությունը հայտարարել է սիրիացի փախստականներին պաշտպանելու պատրաստակամության մասին: Իսկ օգոստոսի 2-ին Թուրքիան հաղորդում էր, որ կարող է իր զորքերը մտցնել Սիրիա, եթե այնտեղ հումանիտար աղետ սկսվի կամ էլ եթե այնտեղ ապաստան գտնեն Քրդական աշխատանքային կուսակցության անդամները:

No comments: