Tert.am. 30-8-2012-Իրանի նախաձեռնությամբ, Չմիավորման շարժման անդամ մի շարք երկրներ որոշում են ընդունել ստեղծել մի խումբ, որը պետք է զբաղվի Սիրիայում ճգնաժամի կարգավորման ուղիների որոնմամբ: Այս մասին Թեհրանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: «Այն պարագայում, երբ միջազգային կազմակերպությունները ներգրավված են սիրիական խնդրում, Չմիավորման շարժումը չի կարող հեռու մնալ ամենից»,- ասել է նա: Սալեհիի խոսքով` շարժման գագաթաժողովում առաջարկ է հնչել, որ Չմիավորման շարժումը ներկայացնող «եռյակը» միանա Սիրիայում ճգնաժամի լուծման ուղիների որոնմանը: «Եռյակը» կներկայացնեն Իրանի, Եգիպտոսի և Վենեսուելայի ներկայացուցիչները` որպես շարժման գործող, նախկին և ապագա նախագահներ, ինչպես նաև Լիբանանն ու Իրաքը: Նախարարի խոսքով` «եռյակը» կհամագործակցի այլ միջազգային կառույցների հետ: Իրանի մայրաքաղաք Թեհրանում օգոստոսի 26-ից 31-ն անցկացվում է Չմիավորման շարժման 16-րդ գագաթաժողովը: 1961թ-ին ստեղծված շարժմանը սկզբնական շրջանում անդամակցում էր 25 երկիր, այժմ անդամ երկրների թիվը 120 է: Հիմնական սկզբունքը ռազմական դաշինքներին, մասնավորապես` ՆԱՏՕ-ին չմասնակցելն է:Thursday, August 30, 2012
Իրանը հայտարարել է Սիրիայում ճգնաժամի կարգավորման խումբ ստեղծելու մասին
Tert.am. 30-8-2012-Իրանի նախաձեռնությամբ, Չմիավորման շարժման անդամ մի շարք երկրներ որոշում են ընդունել ստեղծել մի խումբ, որը պետք է զբաղվի Սիրիայում ճգնաժամի կարգավորման ուղիների որոնմամբ: Այս մասին Թեհրանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: «Այն պարագայում, երբ միջազգային կազմակերպությունները ներգրավված են սիրիական խնդրում, Չմիավորման շարժումը չի կարող հեռու մնալ ամենից»,- ասել է նա: Սալեհիի խոսքով` շարժման գագաթաժողովում առաջարկ է հնչել, որ Չմիավորման շարժումը ներկայացնող «եռյակը» միանա Սիրիայում ճգնաժամի լուծման ուղիների որոնմանը: «Եռյակը» կներկայացնեն Իրանի, Եգիպտոսի և Վենեսուելայի ներկայացուցիչները` որպես շարժման գործող, նախկին և ապագա նախագահներ, ինչպես նաև Լիբանանն ու Իրաքը: Նախարարի խոսքով` «եռյակը» կհամագործակցի այլ միջազգային կառույցների հետ: Իրանի մայրաքաղաք Թեհրանում օգոստոսի 26-ից 31-ն անցկացվում է Չմիավորման շարժման 16-րդ գագաթաժողովը: 1961թ-ին ստեղծված շարժմանը սկզբնական շրջանում անդամակցում էր 25 երկիր, այժմ անդամ երկրների թիվը 120 է: Հիմնական սկզբունքը ռազմական դաշինքներին, մասնավորապես` ՆԱՏՕ-ին չմասնակցելն է:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment