
1in.am. 8-8-2012- Իրանի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին Սիրիայի տարածքում պատանդված իրանցիների ազատ արձակմանը օգնելու խնդրանքով: Reuters գործակալությունը մեջբերել է Պան Գի Մունին ուղղված խնդրանքի տեքստը` «ՄԱԿ-ի համապատասխան կառույցների օգնությունը բարձր կգնահատվի երկրի կառավարության կողմից»:
Նյու Յորքում ՄԱԿ-ի ներկայացուցիչը հաստատել է, որ գլխավոր քարտուղարի անունով այդպիսի հաղորդագրություն է ստացվել` հայտարարելով, որ ՄԱԿ-ը դեռևս պաշտոնական պատասխան չունի այդ հարցի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում օրեր առաջ առևանգվել էին 48 իրանցի շիա ուխտավորներ: Ուխտավորները Սիրիայում էին` այցելելու Սիթ-Զեյնաբ շիայական տաճար: Ավելի ուշ տեղեկություն հաղորդվեց այն մասին, որ ուխտավորները պատկանում են իրանական էլիտար զորքերին` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Իրանն արդեն օգնության խնդրանքով դիմել է Թուրքիային ու Կատարին, որոնք կապ են հաստատել սիրիացի ընդդիմադիրների հետ:
No comments:
Post a Comment