Wednesday, August 8, 2012

Իսրայելցի պրոֆեսոր. Իրանի միջուկային ռումբը կնպաստի համաշխարհային խաղաղության հաստատմանը

Panorama.am. 7-8-2012- Իրանի միջուկային ռումբը կնպաստի համաշխարհային խաղաղության հաստատմանը: Այդ մասին իրանական «ջամնյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ իսրայելական «Հաարեց» օրաթերթում թողարկված պատմագիտական հոդվածում գրել է իսրայելցի պատմաբան Բեն Ամի Շիլոնին: Իսրայելցի պատմաբանը նշել է. «Իրանի ձեռքում միջուկային ռումբի առկայությունն ինձ՝ որպես իսրայելցու, ոչ միայն չի անհանգստացնում, այլև այդ գործոնը կարող է նպաստել համաշխարհային խաղաղության հաստատմանը»: Բեն Ամի Շիլոնի կարծիքով՝ Իրանի և Իսրայելի՝ ատոմային ռումբ ունենալու հանգամանքը կհանդարտեցնի Մերձավոր Արևելքի իրադրությունը, որն էլ կհանգեցնի վերջնական խաղաղության: Իսրայելցի պրոֆեսորն իր պատմագիտական հոդվածի վերջում նշում է. «1950-ական թվականներին, երկու գերտերությունները՝ ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը, պայքարում էին միմյանց դեմ և կողմերից յուրաքանչյուրը պատրաստ էր հակառակորդին ոչնչացնել: ԽՍՀՄ-ի կողմից ատոմային ռումբի փորձարկումն առիթ հանդիսացավ, որպեսզի կողմերի միջև խաղաղություն հաստատվի: 1952 թ. Անգլիայի և 1960թ. Ֆրանսիայի՝ Միջուկային ակումբին միանալն էլ իր հերթին խաղաղություն և կայունություն հաստատեց Եվրոպայում»:

No comments: