News.am. 28-8-2012- Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, ով վերջին շրջանում աչքի է ընկնում ագրեսիվ վարքագծով եւ հայերի նկատմամբ անհավասարակշիռ արտահայտություններով, հերթական ծիծաղելի արտահայտությունն է արել Հայոց ցեղասպանության հետ կապված։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը մի կրթական հաստատության բացման արարողության ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին նյութերի ավելացման խնդրին։ Թուրք նախարարը պնդել է, թե իրենց պատմությամբ եւ իրենց նախնիներով հպարտություն են զգում։ «Երանի բոլոր երկրների անցյալը Թուրքիայի անցյալի պես պարզ ու թափանցիկ լինեին։ Թուրքիայի պատմության մեջ ցեղասպանություններ չեն եղել։ Ցեղասպանությունն ի՞նչ է։ Թուրքիան չգիտի թե ինչ է ցեղասպանությունը»,-ասել է Էգեմեն Բաղըշը։ Նշենք, որ նույնիսկ Թուրքիայի խորհրդարանում Էգեմեն Բաղըշին չեն ընդունում Թուրքիային սազական նախարար: Ամիսներ առաջ Թուրքիայի խորհրդարանում «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Լյութֆու Թուրքանը Բաղըշին կոչ էր արել արագ լքել աթոռը` նրա վրա մատ թափ տալով: Այդ ընթացքում իշխող կուսակցության պատգամավորները դահլիճից կոչ են արել մատ թափ չտալ Էգեմեն Բաղըշի վրա: Այս խոսքերին Լյութֆու Թարքանը պատասխանել էր. «Մատս թափահարելու եմ: Եթե ուզեմ, ուրիշ բան էլ կթափահարեմ»: Արթուր Հակոբյան Wednesday, August 29, 2012
Ցեղասպանությունն ի՞նչ է, Թուրքիան նման բան չգիտի. թուրք նախարար
News.am. 28-8-2012- Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, ով վերջին շրջանում աչքի է ընկնում ագրեսիվ վարքագծով եւ հայերի նկատմամբ անհավասարակշիռ արտահայտություններով, հերթական ծիծաղելի արտահայտությունն է արել Հայոց ցեղասպանության հետ կապված։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը մի կրթական հաստատության բացման արարողության ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին նյութերի ավելացման խնդրին։ Թուրք նախարարը պնդել է, թե իրենց պատմությամբ եւ իրենց նախնիներով հպարտություն են զգում։ «Երանի բոլոր երկրների անցյալը Թուրքիայի անցյալի պես պարզ ու թափանցիկ լինեին։ Թուրքիայի պատմության մեջ ցեղասպանություններ չեն եղել։ Ցեղասպանությունն ի՞նչ է։ Թուրքիան չգիտի թե ինչ է ցեղասպանությունը»,-ասել է Էգեմեն Բաղըշը։ Նշենք, որ նույնիսկ Թուրքիայի խորհրդարանում Էգեմեն Բաղըշին չեն ընդունում Թուրքիային սազական նախարար: Ամիսներ առաջ Թուրքիայի խորհրդարանում «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Լյութֆու Թուրքանը Բաղըշին կոչ էր արել արագ լքել աթոռը` նրա վրա մատ թափ տալով: Այդ ընթացքում իշխող կուսակցության պատգամավորները դահլիճից կոչ են արել մատ թափ չտալ Էգեմեն Բաղըշի վրա: Այս խոսքերին Լյութֆու Թարքանը պատասխանել էր. «Մատս թափահարելու եմ: Եթե ուզեմ, ուրիշ բան էլ կթափահարեմ»: Արթուր Հակոբյան
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment