
Panorama.am. 8-8-2012- Թուրքական մամուլում ակնհայտ դժգոհություն է նկատվում իրանական լրատվամիջոցների վերջին հրապարակումների կապակցությամբ: Թուրքական «Դողան» (Dogan) լրատվական գործակալության բնորոշմամբ` իրանական որոշ լրատվամիջոցներ «լուրեր` ի վնաս Թուրքիայի» քարոզչական արշավ են սկսել: Օրինակ է բերվում Սիրիայի Հալեպ քաղաքում ապստամբներին աջակցելու ժամանակ թուրքական բանակի գեներալի ձերբակալության լուրը, որը պաշտոնապես հերքվել է Անկարայի կողմից:
Այժմ էլ ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ իրանական աղբյուրները տեղեկություն են տարածել, թե Սիրիայի ընդդիմադիր ուժերին աջակցություն ցույց տալու համար Հասսակիյեյից Հալեպ շարժվող 12 թուրք սպաները ձերբակալվել են քուրդ զինյալների կողմից:
No comments:
Post a Comment