Monday, August 27, 2012

Իրանը որոշել է Եգիպտոսի նախագահին ցույց տալ իր միջուկային օբյեկտները

1in.am. 27-8-2012- Իրանի իշխանությունները մտադիր են Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիին ու որոշ երկրների ղեկավարների ցուցադրել իրենց միջուկային օբյեկտները: Այս մասին հայտարարել են Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեում: Մասնավորապես, Մուրսին մուտք կունենա Սպահանում ու Նաթանզեում միջուկային օբյեկտներ, որտեղ կատարվում է ուրանի հարստացում, ինչպես նաև կայցելի Բուշեհրի ԱԷԿ: «Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակներում երկրի ղեկավարները կայցելեն իրանական միջուկային օբյեկտներ»,-հայտարարել է խորհրդարանական կոմիտեի ներկայացուցիչը։ Այս մասին հաղորդում է Interfax-ը: Նա հավելել է, որ «այդ այցելությունները ուղղված կլինեն այն բանին, որ հերքեն Իրանի դեմ քարոզչությունն ու անհիմն մեղադրանքները, թե վերջինս փորձում է միջուկային զենք ստեղծել»: Թեհրանում Չմիավորման շարժման գագաթնաժողովը փորձագիտական մակարդակով սկսվել է անցած կիրակի։

No comments: