Tert.am. 27-8-2012- Ամերիկահայ ժամագործ Կարո Անսերլյանը հեղինակել է Մարսի ժամացույցը՝ Մարս մոլորակում ժամանակը ցույց տվող ամենաճշգրիտ սարքը, տեղեկացնում է Aztag Arabic-ը: Լրատվամիջոցը հայտնում է, որ նա ԱՄՆ-ի Տիեզերագնացության գործակալության՝ ՆԱՍԱ-ի Curiosity նախագծի անդամներից է համարվում: Curiosity մարսագնացը, ըստ այդմ, Մարս մոլորակում ժամանակը չափելու համար օգտագործում է Անսերլյանի պատրաստած ժամացույցը, որն առավելագույն ճշգրտություն ունի՝ Կարմիր մոլորակում ժամանակային առանձնահատկությունների նկատառումով: Մարսում, Երկիր մոլորակի չափանիշներով, օրը բաղկացած է 24 ժամ 39 րոպե 35 վայրկյանից, ինչը 2,7 տոկոսով երկար է երկրային ժամանակից: Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ շվեյցարացի ժամագործները հայտարարել են, թե անհնար է Մարսի ճշգրիտ ժամացույց ստեղծել, ինչից հետո ՆԱՍԱ-ն դիմել է Անսերլյանին: Վերջինս աշխատում է Կալիֆորնիայի Մոնտրոս քաղաքում, ղեկավարում է Executive Jewelers ընկերությունը: Անսերլյանը «մարսյան» ժամացույցների ստեղծման ուղղությամբ աշխատում է 2004-ից: Ժամացույցի ստեղծման վրա նա ծախսել է 2 ամիս ժամանակ: Մինչ օրս վաճառվել է ժամացույցի մոտ 1000 նմուշ, իսկ արժեքը 295 դոլար է: Անսերլյանի ժամացույցները օգտագործվել են նաև 2004-ին Opportunity մարսագնացի վրա: Armenian Weekly-ն հաշվել է առնվազն 16 հայազգի գործիչների, որոնք աշխատում են ՆԱՍԱ-ի` Մարսի հետազոտության ծրագրում, որի մաս է կազմում Curiosity նախագիծը: Monday, August 27, 2012
Curiosity-ն Մարսի ժամանակը չափում է հայ ժամագործի ստեղծած ժամացույցով (լուսանկարներ)
Tert.am. 27-8-2012- Ամերիկահայ ժամագործ Կարո Անսերլյանը հեղինակել է Մարսի ժամացույցը՝ Մարս մոլորակում ժամանակը ցույց տվող ամենաճշգրիտ սարքը, տեղեկացնում է Aztag Arabic-ը: Լրատվամիջոցը հայտնում է, որ նա ԱՄՆ-ի Տիեզերագնացության գործակալության՝ ՆԱՍԱ-ի Curiosity նախագծի անդամներից է համարվում: Curiosity մարսագնացը, ըստ այդմ, Մարս մոլորակում ժամանակը չափելու համար օգտագործում է Անսերլյանի պատրաստած ժամացույցը, որն առավելագույն ճշգրտություն ունի՝ Կարմիր մոլորակում ժամանակային առանձնահատկությունների նկատառումով: Մարսում, Երկիր մոլորակի չափանիշներով, օրը բաղկացած է 24 ժամ 39 րոպե 35 վայրկյանից, ինչը 2,7 տոկոսով երկար է երկրային ժամանակից: Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ շվեյցարացի ժամագործները հայտարարել են, թե անհնար է Մարսի ճշգրիտ ժամացույց ստեղծել, ինչից հետո ՆԱՍԱ-ն դիմել է Անսերլյանին: Վերջինս աշխատում է Կալիֆորնիայի Մոնտրոս քաղաքում, ղեկավարում է Executive Jewelers ընկերությունը: Անսերլյանը «մարսյան» ժամացույցների ստեղծման ուղղությամբ աշխատում է 2004-ից: Ժամացույցի ստեղծման վրա նա ծախսել է 2 ամիս ժամանակ: Մինչ օրս վաճառվել է ժամացույցի մոտ 1000 նմուշ, իսկ արժեքը 295 դոլար է: Անսերլյանի ժամացույցները օգտագործվել են նաև 2004-ին Opportunity մարսագնացի վրա: Armenian Weekly-ն հաշվել է առնվազն 16 հայազգի գործիչների, որոնք աշխատում են ՆԱՍԱ-ի` Մարսի հետազոտության ծրագրում, որի մաս է կազմում Curiosity նախագիծը:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment