Zham.am. 27-8-2012- Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վահե Ավետյանի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ օգոստոսի 23-ին «Հարսնաքարի» գործը դատախազությունից ուղարկվել է դատարան, ինչը, սակայն, արվել է ոչ օրինական կարգով: Փաստաբանը նշեց, որ իրենք բողոքարկել են դատախազություն եւ նշել, որ գործի նյութերն ամբողջությամբ իրենց հասանելի չեն եղել: Եգորյանի փոխանցմամբ, դատախազությունից ստացվել է պատասխան, թե քննիչը գործին կցել է մի փաստաթուղթ, համաձայն որի՝ հենց իրենք են հրաժարվել գործն առձեռն ստանալ, սակայն, ըստ փաստաբանի, դա հերթական կեղծ փաստաթուղթն է այս գործով: Եգորյանը նշեց, որ գործով որպես վկա Ռուբեն Հայրապետյանի հարցաքննությունը հիշեցնում է սուրճի սեղանի մոտ զրույցի: Այնինչ, գործի նյութերից երեւում է, որ ռազմական բժիշկներին ծեծի ենթարկած անձիք այդ օրը Ռուբեն Հայրապետյանի հետ միասին եղել են Սեւանում: Եվ եթե նրանք «Հարսանաքարի» անվտանգության աշխատակիցներն էին, ապա ինչու՞ էին ուղեկցում նրան: Monday, August 27, 2012
Ինչո՞ւ էին «Հարսանաքարի» անվտանգության աշխատակիցներն ուղեկցում Ռուբեն Հայրապետյանին
Zham.am. 27-8-2012- Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վահե Ավետյանի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ օգոստոսի 23-ին «Հարսնաքարի» գործը դատախազությունից ուղարկվել է դատարան, ինչը, սակայն, արվել է ոչ օրինական կարգով: Փաստաբանը նշեց, որ իրենք բողոքարկել են դատախազություն եւ նշել, որ գործի նյութերն ամբողջությամբ իրենց հասանելի չեն եղել: Եգորյանի փոխանցմամբ, դատախազությունից ստացվել է պատասխան, թե քննիչը գործին կցել է մի փաստաթուղթ, համաձայն որի՝ հենց իրենք են հրաժարվել գործն առձեռն ստանալ, սակայն, ըստ փաստաբանի, դա հերթական կեղծ փաստաթուղթն է այս գործով: Եգորյանը նշեց, որ գործով որպես վկա Ռուբեն Հայրապետյանի հարցաքննությունը հիշեցնում է սուրճի սեղանի մոտ զրույցի: Այնինչ, գործի նյութերից երեւում է, որ ռազմական բժիշկներին ծեծի ենթարկած անձիք այդ օրը Ռուբեն Հայրապետյանի հետ միասին եղել են Սեւանում: Եվ եթե նրանք «Հարսանաքարի» անվտանգության աշխատակիցներն էին, ապա ինչու՞ էին ուղեկցում նրան:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment