Monday, August 27, 2012

ԱՄՆ-ն ճանաչվել է աշխարհում խոշորագույն զենքի մատակարար

«Լրագիր» 27-8-2012- Նոր հետազոտության համաձայն, որը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսի ուսումնասիրությանը, ԱՄՆ-ում զենքի վաճառքը 2011 թվականին եռապատկվել է և հասել ռեկորդային ծավալի: Սրա պատճառներից մեկը Պարսից ծոցի այն գործընկեր-երկրների կողմից զգալի ծավալով զենքի ձեռքբերումն է, որոնք անհանգստանած են Իրանի նկրտումներից: Ինչպես հայտնում է The New York Times-ը, ԱՄՆ-ի սահմաններից դուրս զենքերի վաճառքը անցած տարվա ընթացքում կազմել է 66,3 մլրդ դոլար կամ շուկայի երեք չորրորդը: Մեծ ընդմիջումով երկրորդ հորիզոնականում է հայտնվել Ռուսաստանը` 4,8 մլրդ դոլարի չափով զենք մատակարարելու գործարքներով: Պարբերականը նշում է,որ վերջին տարիներին համաշխարհային տնտեսության անկումը կրճատել է զենքի վաճառքը, սակայն Իրանի հետ աճող լարվածությունը Պարսից ծոցի որոշ երկրների` Սադույան Արաբիային, ԱՄԷ-ին և Օմանին, ստիպել է ձեռք բերել ռեկորդային ծավալով ամերիկյան զենք: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս երկրները հիմնականում գնել են ռազմական ինքնաթիռներ և հակահրթիռային պաշտպանության համալիր համակարգեր: Ըստ պարբերականի, ԱՄՆ-ի քաղաքական նպատակն է համագործակցել Պարսից ծոցի արաբական երկրների հետ, որի շրջանակում ստեղծելու է ՀՀՊ-ի տարածաշրջանային միասնական համակարգ ` քաղաքները, նավթավերամշակման գործարանները, նավթատար խողովակները և ռազմական բազաները Իրանի կողմից հնարավոր հարձակումից պաշտպանելու համար:

No comments: