Wednesday, August 29, 2012

Սիրիայում պատերազմ հրահրելուց հետո Էրդողանի կուսակցության վարկանիշը խիստ նվազել է. սոցհարցում

News.am. 29-8-2012- Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշը նախորդ տարվա համեմատ ամիսների ընթացքում աստիճանաբար նվազել է։ Այս ամսին է վկայում թուրքական Andy-Ar սոցոլոգիական հետազոտությունների կենտրոնի իրականացրած ուսումանասիրությունը։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Andy-Ar-ի կողմից Թուրքիայի 21 նահանգներում իրականացրած սոցհարցման արդյունքներով Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության վարկանիշը նվազել է 8 կետով։ Այս անկման պատճառը վերջին շրջանում Սիրիայի շուրջ Թուրքիայի իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է, քանի որ հարցվածների 67 տոկոսը պատասխանել է, թե բացասաբար է վերաբերվում Սիրիայի հարցում իշխանությունների որդեգրած քաղաքականությանը։ «Ո՞ւ կընտրեիք, եթե այս կիրակի լիներ ընտրությունը» հարցին հարցվածների 46,7 տոկոսը պատասխանել է իշխող կուսակցությանը, 19,5 տոկոսը՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) եւ 16,1 տոկոսը՝ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությանը։ «Ազգայնական շարժում» կուսակցության տոկոսների աճի հետ աճ է արձանագրել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը՝ ստանալով հարցվածների 8 տոկոսի ձայները։

No comments: