Wednesday, August 29, 2012

Ալի Ասղար Սոլթանիե. Իրանը երբեք չի դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները

Panorama.am.29-8-2012- Իրանը երբեք չի դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները: Այդ մասին իրանական «ԻԼՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն: Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ ԱԷՄԳ-ի ավելի քան 5000 տեսուչների կողմից կատարված հետաքննությունը մինչ օրս չի կարողացել ապացուցել, որ Իրանը շեղվել է իր միջուկային ծրագրից: «Իրանն իր ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարել է և Չմիավորման շարժման անդամ երկրները ևս իրենց աջակցությունն են հայտնել Իրանի միջուկային ծրագրին»,-նշել է ԱԷՄԳ-ում ԻԻՀ դեսպանը:

No comments: