Saturday, August 25, 2012

Քանի՞ հոգանոց Պատգամավորական ժողով

Պատգամավորականում պիտի ունենալ համայնքի խնդիրներին լավածանոթ և պատասխանատու անձինք, ոչ թե լոկ քվեարկող ձեռքեր


 Թեհրանի հայոց թեմի ազգաբնակչության թիվը մոտ 40 հազար է: Իսկ թեմի Կանոնադրության համաձայն, որը գրվել է
1983թ., յուրաքանչյուր 3000 շնչի դիմաց մեկ պատգամավոր է ընտրվում Պատգամավորական ժողովի համար, այդ թիվը 2001-ին փոխվել է` 2000 շնչի դիմաց մեկ պատգամավորի: Մյուս կողմից Կանոնադրությունը շեշտում է, որ ամենայնդեպս Պատգամավորական ժողովի պատգամավորների թիվը չի կարող 45-ից պակաս լինել: Պարզ հաշվարկ` 40,000 բաժանած 2000-ի հավասար է 20-ի: Ուստի կամ պիտի ՊԺ-ը փոքրանա, կամ համեմատությունը փոխվի, որպեսզի օրենքի խախտում չարձանագրվի: Հենվելով վերոհիշյալ պարզ տրամաբանության, 15-րդ ՊԺ ընտրությունների կայացման համար կյանքի կոչված Կենտրոնական ընտրական հանձնախումբը առաջարկում է յուրաքանչյուր 1500 շնչի դիմաց մեկ պատգամավոր ընտրել և այդ կապակցությամբ նամակով դիմել է Թեմական խորհրդին, նրա հաստատումը ստանալու խնդրանքով: Հարց է առաջանում. Եթե՞ թեմի բնակչության թիվը մոտ 40 հազար է և օրենքի համաձայն ՊԺ պատգամավորների քանակը չի կարող 45-ից պակաս լինել, այդ դեպքում ինչպե՞ս կարելի է յուրաքանչյուր 1500 շնչի դիմաց մեկ պատգամավոր ընտրել. Դարձյալ դիմենք պարզ հաշվարկի` 40,000 բաժանած 1,500-ի կստացվի 26.66: Այստեղից էլ կարելի է եզրակացնելª լավագույն տարբերակը 1000 շնչի դիմաց մեկ պատգամավորն է: Իսկ մյուս պարագան ընտրաշրջանների պատգամավորների թիվն է. Կանոնադրությունը շեշտում է` ՙԹեհրանի հայոց թեմի մաս են կազմում … ա- Թեհրան, բ- Ղազվին, գ- Ռաշտ, դ- Անզալի, ե- Սարի, զ- Գորգան, է- Մաշհադ, ը- Համադան, թ- Արաք, ժ- Քերմանշահ: Թեհրան քաղաքը բաժանվում է հետևյալ թաղերի. 1- Սասուն ¥Զարքեշ, Վահիդիե և Նարմաք¤ 2- Մաջիդիե 3- Հեշմաթիե 4- Ս. Սարգիս եկեղեցու թաղ 5- Ս. Մարիամ Աստվածածին թաղ՚: Եվ ՙԸնտրելու իրավունք ունեն, .., 18 տարին լրացրած այն բոլոր ազգայինները, որոնք տվյալ ընտրության քվեարկության թվականից առնվազն վեց ամիս առաջ ապրել են իրենց ընտրական շրջանում՚: Ու նաև` Հոդված 30. ՙԹեհրանի նահանգի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայ համայնքը յուրաքանչյուր երեքհազար շնչի դիմաց ընտրում է մեկ պատգամավոր, ¥Այս կետը, ինչպես նշեցինք փոփոխվել է: Ա.¤ իսկ Թեհրանի հայոց թեմին մաս կազմող մյուս շրջանների համայնքները մինչև հազար շունչ հաշվելու դեպքում` ընտրում են մեկ, իսկ հազար շնչից ավելին հաշվելու պարագայում` ընտրում են երկու պատգամավոր: Թեհրանի կամ շրջանների հայ ազգաբնակչության աննախատեսելի տեղաշարժի պարագայում` ընտրելի պատգամավորների համեմատական թիվը նշանակելու է օրվա Թեմական խորհուրդը: բ- Պատգամավորական ժողովի ամեն մեկ ընտրաշրջանի պատգամավորների թիվը, համաձայն վերոհիշյալ տվյալների, ճշտվում է սույն կանոնադրության Հոդված 31-ի տրամադրության համաձայն կյանքի կոչված Ընտրական կենտրոնական հանձնախմբի միջոցով և Թեմական խորհրդի հաստատումով: գ- Պատգամավորական ժողովի անդամների թիվը ոչ մի դեպքում չի կարող քառասունհինգից պակաս լինել: Հոդված 31, բ. կետ. ՙԸնտրական Կենտրոնական հանձնախումբը համաձայն սույն կանոնադրության 30-րդ հոդվածում ճշտված տվյալների, որոշում է թեմիս ենթակա բոլոր ընտրաշրջանների թաղամասեր և թեմիս մաս կազմող շրջանների պատգամավորների թիվը: Ելնելով վերոնշյալից, փորձենք օգնել Ընտրական Կենտրոնական հանձնախմբին. 1- Արդեն հայաթափվել են Մաշհադ, Համադան և Քերմանշահ շրջանները: 2- Տասից տասնհինգ րոպե իրարից տարածություն ունեցող Ռաշտ և Անզալի քաղաքներում այսօր ընդամենը 50-60 հայ են ապրում, այնպես, որ մեկ պատգամավորն իրենց լի ու լի բավարար է, մանավանդ որ այդ պատգամավորն էլ թեհրանցի է: 3- Ղազվին, Սարի և Գորգան քաղաքների հայության թիվը, երեքով միասին 200-ի չի հասնում, բայց քանի որ սրանց պատգամավորն էլ սովորաբար թեհրանցի է, մեկ պատգամավորն բավարար է իրենց համար, իհարկե լրիվ տարբեր կլիներ եթե պատգամավորը ընտրվեր ընտրաշրջանում և ոչ թե նշանակվեր Թեհրանում: 4- Արաքում ապրող հայերի թիվը 200-ից քիչ է, այնպես, որ այդ շրջանի համար էլ մեկ պատգամավորը բավարար է: Այսպիսով կարելի է եզրակացնել` շրջանների համար երեք պատգամավորը հերիք է, միթե որ նպատակը այլ լինի: Ինչ մնում է Թեհրանին. Հեշմաթիե ¥Ս. Վարդանանց եկեղեցի¤ և Ջոմհուրի ¥Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցի¤ ընտրաշրջանների պատգամավորների թիվը մինչև հիմա երեք հոգի էր, իսկ այժմ այդ շրջանների ազգաբնակչության թիվը 1000-ից ավելի քիչ է, ուստի յուրաքանչյուրին մեկ պատգամավոր է հասնելու: Ս. Թարգմանչաց եկեղեցու ընտրաշրջանը ¥Զարքեշ, Վահիդիե և Նարմաք¤ գրեթե մնում է Թեհրանի ամենահայահոծ շրջանը և դեռ կարող է պահպանել իր 13 պատգամավորներին: Կենտրոն ¥Ս. Սարգիս եկեղեցի¤ ընտրաշրջանը չունի նախկին հայաբնակչությունը և չի կարող պահպանել պատգամավորների նախկին 13 թիվը, այլ առավելագույն 9-ը: Եվ, ի վերջո, Մաջիդիե ¥Ս. Գրիգոր լուսավորիչ եկեղեցի¤ ընտրաշրջանն էլ դեռ բավականին ժողովուրդ ունի և եթե համեմատենք Կենտրոնի հետ, ապա իրավունք ունի պահպանել իր 9-ը պատգամավորներին: Եզրակացություն. Թեհրանի և շրջանների պատգամավորների թիվը միասին կլինի 36, որոնց, ըստ Կանոնադրության, կգումարվի վեց հոգևորական և կկազմվի 42 հոգանոց Պատգամավորական ժողով: Այստեղ միայն մնում է գործող ՊԺ-ը թեթև փոփոխություններ մտցնի Կանոնադրության մեջ: Արժի վերջում հիշեցնել, որ գոնե վերջին 20 տարիների ընթացքում աշխատող 56 հոգանոց պատգամավորական ժողովները երբեք ամբողջական կազմով նիստ չեն գումարել և նույնիսկ անգամներ քվորում չունենալու պատճառով բեկանվել են նիստերը, այնպես որ 56 թե 42 այնքան էլ չի տարբերվում: «Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 23 օգոստոսի 2012թ.:

No comments: