Saturday, August 18, 2012

Լավրով. Իրանի միջուկային խնդիրը ավելի վտանգավոր չէ այլ խնդիրներից

News.am. 18-8-2012- Իրանի միջուկային խնդիրը վտանգավոր չէ միջազգային այլ խնդիրներից, կարծում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Սկայ Նյուզ Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ռուսական ԱԳՆ-ի ղեկավարը նշել է, որ հակադրությունները, որոնք գոյություն ունեն «վեցնյակի» եւ Իրանի միջեւ շատ լուրջ են, բայց նրանք առավել կարեւոր չէն քան պաղեստին-իսրայելական եւ արաբ-իսրայելական կարգավորման հակադրությունները, քան Արեւմտյան Սահարայի հակադրությունները, քան Մերձվոր Արեւելքում զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու խնդիրը»: «Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում միջուկային խնդիրը միակը դարձնելու համար, որը ի վերջո անպայման կպայթի»,-նկատել է նախարարը: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանում անհաջող չեն համարում Ստամբուլում եւ Մոսկվայում Իրանական միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցությունները: Այս հարցում առերեսվող որոշ համատեքստեր անարդյունավետ են, հայտնել է նա: Նա նաեւ նշել է, որ եւ Ստամբուլում, եւ Մոսկվայում, եւ հետագա համագործակցությունների ժամանակ գրանցվել է ոչ մեծ առաջընթաց, քանի որ կողմերը շատ պարզ ներակայցրել են իրենց մոտեցումները`ընդ որում ոչ թե լոզունգայի իմաստով եւ դեկլարատիվ, այլ հարցի կոնկրետ բաղադրիչների միավորմամբ: «Սա ճանապարհի ավարտը չէ եւ այժմ ամենակարեւորը հասկանալն է, որ բանակցությունները դա այս հարցի կարգավորման միակ միջոցն է, եւ որ մենք թեեւ դանդաղ, բայց, այնուհանդերձ, սկսել ենք շոշափել որոշ ուղղություններ, որոնք մեզ կօգնեն այս խնդիրը լուծել»,- ավելացրել է նա:

No comments: