Tert.am. 18-8-2012- Աշխատանքային այցով Թուրքիայում գտնող Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը անդրադարձել է Ցեղասպանության թեմայի պատճառով վատացած թուրք-ֆրանսիական հարաբերություններին: «Այդ թեման երկու երկրների միջև հարաբերությունների վատացման պատճառ դարձավ: Վստահ եմ, որ կրքերից զերծ մնալով՝ որոշակի լուծումներ կարող ենք գտնել»,- ասել է նա: Թուրքիայում գտնվելու ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Դավութօղլուի հետ: Հանդիպել են նաև Ֆրանսիայի և Թուրքիայի պատվիրակությունները: Լորան Ֆաբիուսը այցելել է Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների վրանային ճամբարներ: Քիլիսի քաղաքապետ Սուլեյման Թափասըզի ուղեկցությամբ նա հանդիպումներ է ունեցել ճամբարում բնակվող սիրիացիների հետ, լսել նրանց խնդիրները: Հանդիպումների մի մասն ընթացել է դռնփակ: Ֆաբիուսը մտահոգություն է հայտնել, որ սիրիական ճգնաժամը կարող է տեղափոխվել նաև հարևան Լիբանան: Saturday, August 18, 2012
Ֆրանսիայի արտգործնախարարը Թուրքիայում անդրադարձել է Ցեղասպանության խնդրին
Tert.am. 18-8-2012- Աշխատանքային այցով Թուրքիայում գտնող Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը անդրադարձել է Ցեղասպանության թեմայի պատճառով վատացած թուրք-ֆրանսիական հարաբերություններին: «Այդ թեման երկու երկրների միջև հարաբերությունների վատացման պատճառ դարձավ: Վստահ եմ, որ կրքերից զերծ մնալով՝ որոշակի լուծումներ կարող ենք գտնել»,- ասել է նա: Թուրքիայում գտնվելու ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Դավութօղլուի հետ: Հանդիպել են նաև Ֆրանսիայի և Թուրքիայի պատվիրակությունները: Լորան Ֆաբիուսը այցելել է Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների վրանային ճամբարներ: Քիլիսի քաղաքապետ Սուլեյման Թափասըզի ուղեկցությամբ նա հանդիպումներ է ունեցել ճամբարում բնակվող սիրիացիների հետ, լսել նրանց խնդիրները: Հանդիպումների մի մասն ընթացել է դռնփակ: Ֆաբիուսը մտահոգություն է հայտնել, որ սիրիական ճգնաժամը կարող է տեղափոխվել նաև հարևան Լիբանան:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment