News.am. 29-8-2012-Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի վերաբերյալ թուրքական ապատեղեկատվությունները շարունակվում են տարածվել։ Այդ ամենի արդյունքում նույնիսկ սոցկայքերում որոշ հայ օգտատերեր թուրքական իշխանություններին գովերգող մեկնաբանություններ են թողել։ Խոսքը վերաբերվում է օրեր առաջ թուրքական մամուլում հայտնված «Անիի եկեղեցիները վերանորոգվում են» կամ «Անիի եկեղեցիների վերանորոգումը կավարտվի մինչեւ սեպտեմբերի 15-ը» հրապարակումներին։ Փաստորեն՝ թուրքական քարոզչությանը շատ հայեր են միամտաբար հավատացել՝ չմտածելով, թե ինչպես կարող է հազար ու մեկ եկեղեցիների քաղաք անունը կրող Անիի եկեղեցիները վերանորոգվել 2 ամսում։ Իսկ ի՞նչ է կատարվում իրականում Անիում։ NEWS.am-ի թղթակիցը շրջեց Անիում, խոսեց Անիում աշխատանքներ իրականացնող խմբի անդամների հետ (ֆոտոռեպորտաժ)։ Եւ արդյունքում՝ Անիում պարզապես ամրացվում է Անիի Փրկչի (Ամենափրկիչ) եկեղեցին, որի աշխատանքները մեկնարկել են հուլիսին եւ նախատեսվում են ավարտել մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Փրկչի եկեղեցու ուղիղ կեսը փլված է եւ եթե նույնիսկ թուրքերը շատ ցանկանային, այն 2 ամսում չեն կարող վերականգնել։ Ի միջայլոց, Փրկչի եկեղեցու վերանորոգումն էլ թուրքական իշխանությունների ոչ նախաձեռնության ոչ էլ ֆինանսական օժանդակությամբ է իրականացվում։ Դեռեւ 2010 թվականին ԱՄՆ պետքարտուղարության կազմում գործող «Մշակույթային պահպանության ամերիկյան դեսպանների հիմնադրամ»-ի կողմից 625 հազար դոլար էր հատկացվել Փրկչի եկեղեցու վերակականգնման համար եւ միայն 2 տարի անց միջազգային տարբեր կառույցների ճնշման տակ Թուրքիայում սկսվեց Փրկչի եկեղեցու ամրացման աշխատանքները։ Եկեղեցու ամրացման աշխատանքները ֆինանսավորվում են Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան եւ Համաշխարհային հուշարձանների հիմնադրամների կողմից։ Ամրացման աշխատանքները իրականացնող թուրքական կողմը աշխատանքներում չի ընդգրկել որեւ է հայ մասնագետի՝ հրավիրելով թուրքական մի համալսարանից ոմն դոցենտի։ Ավելորդ չէ հիշեցնել, որ Անիին պետական մակարդակով թուրքացվում է։ Անիի ոչ մի հուշարձանի կամ շինության դիմաց փակցված ցուցանակներում չկա «հայ» կամ «Հայաստան» բառը, չնայած, որ Անին եղել է Հայաստանի մայրաքաղաք եւ այդ շինություններն էլ հայկական են։ Ավելին, վերջին շրջանում տենդենց է նկատվել Անին անվանել «Անը», որը թուրքերեն բառ է եւ նշանակում է պահ, ակընթարթ։ Սա նպատակ ունի Անի անվանումը եւս թուրքացնել՝ ցույց տալու համար, որ այն թուրքական է։ Անիի թուրքացման շուրջ ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Կարսի նախկին ճարտարապետ, Կովկասյան մշակույթների հետազոտական կենտրոնի ղեկավար Ալի Իհսան Ալընաքը։ «Թուրքիան վերջին երկու տարում փորձում է Անին թուրքականացնել՝ հենվելով ոչ գիտական հիմքերի վրա՝ այն անվանելով Անը (թուրքերեն՝ պահ, ակնթարթ): Պետությունը սրանով իրականացնում է ժողովուրդների միջեւ խաղաղությանը չնպաստող եւ ապատեղեկատվություն տարածող թյուրքականության քաղաքականություն: Ամբողջ աշխարը Անի ասելով հասկանում է հայկական քաղաք: Իսկ Թուրքիայի մշակույթի նախարարությունը փորձում է այն վերափոխել Անը, որպեսզի «հայ՚» բառը չհիշատակվի»,-նշել է Ալի Իհսան Ալընաքը։ Զավեշտալին այն է, որ Անիի եկեղեցիների իբր վերանորոգման մասին տեղեկություններից օրեր անց Թուրքիայում տեղի ունեցավ հերթական վայրագությունը։ Սասունի Մարութա լեռան գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքի եւ մուտքի մի մասն ավերվել է անհայտ չարագործների կողմից։ Արթուր Հակոբյան Wednesday, August 29, 2012
Թուրքական ապատեղեկատվություն՝ Անիի եկեղեցիների շուրջ
News.am. 29-8-2012-Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի վերաբերյալ թուրքական ապատեղեկատվությունները շարունակվում են տարածվել։ Այդ ամենի արդյունքում նույնիսկ սոցկայքերում որոշ հայ օգտատերեր թուրքական իշխանություններին գովերգող մեկնաբանություններ են թողել։ Խոսքը վերաբերվում է օրեր առաջ թուրքական մամուլում հայտնված «Անիի եկեղեցիները վերանորոգվում են» կամ «Անիի եկեղեցիների վերանորոգումը կավարտվի մինչեւ սեպտեմբերի 15-ը» հրապարակումներին։ Փաստորեն՝ թուրքական քարոզչությանը շատ հայեր են միամտաբար հավատացել՝ չմտածելով, թե ինչպես կարող է հազար ու մեկ եկեղեցիների քաղաք անունը կրող Անիի եկեղեցիները վերանորոգվել 2 ամսում։ Իսկ ի՞նչ է կատարվում իրականում Անիում։ NEWS.am-ի թղթակիցը շրջեց Անիում, խոսեց Անիում աշխատանքներ իրականացնող խմբի անդամների հետ (ֆոտոռեպորտաժ)։ Եւ արդյունքում՝ Անիում պարզապես ամրացվում է Անիի Փրկչի (Ամենափրկիչ) եկեղեցին, որի աշխատանքները մեկնարկել են հուլիսին եւ նախատեսվում են ավարտել մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Փրկչի եկեղեցու ուղիղ կեսը փլված է եւ եթե նույնիսկ թուրքերը շատ ցանկանային, այն 2 ամսում չեն կարող վերականգնել։ Ի միջայլոց, Փրկչի եկեղեցու վերանորոգումն էլ թուրքական իշխանությունների ոչ նախաձեռնության ոչ էլ ֆինանսական օժանդակությամբ է իրականացվում։ Դեռեւ 2010 թվականին ԱՄՆ պետքարտուղարության կազմում գործող «Մշակույթային պահպանության ամերիկյան դեսպանների հիմնադրամ»-ի կողմից 625 հազար դոլար էր հատկացվել Փրկչի եկեղեցու վերակականգնման համար եւ միայն 2 տարի անց միջազգային տարբեր կառույցների ճնշման տակ Թուրքիայում սկսվեց Փրկչի եկեղեցու ամրացման աշխատանքները։ Եկեղեցու ամրացման աշխատանքները ֆինանսավորվում են Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան եւ Համաշխարհային հուշարձանների հիմնադրամների կողմից։ Ամրացման աշխատանքները իրականացնող թուրքական կողմը աշխատանքներում չի ընդգրկել որեւ է հայ մասնագետի՝ հրավիրելով թուրքական մի համալսարանից ոմն դոցենտի։ Ավելորդ չէ հիշեցնել, որ Անիին պետական մակարդակով թուրքացվում է։ Անիի ոչ մի հուշարձանի կամ շինության դիմաց փակցված ցուցանակներում չկա «հայ» կամ «Հայաստան» բառը, չնայած, որ Անին եղել է Հայաստանի մայրաքաղաք եւ այդ շինություններն էլ հայկական են։ Ավելին, վերջին շրջանում տենդենց է նկատվել Անին անվանել «Անը», որը թուրքերեն բառ է եւ նշանակում է պահ, ակընթարթ։ Սա նպատակ ունի Անի անվանումը եւս թուրքացնել՝ ցույց տալու համար, որ այն թուրքական է։ Անիի թուրքացման շուրջ ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Կարսի նախկին ճարտարապետ, Կովկասյան մշակույթների հետազոտական կենտրոնի ղեկավար Ալի Իհսան Ալընաքը։ «Թուրքիան վերջին երկու տարում փորձում է Անին թուրքականացնել՝ հենվելով ոչ գիտական հիմքերի վրա՝ այն անվանելով Անը (թուրքերեն՝ պահ, ակնթարթ): Պետությունը սրանով իրականացնում է ժողովուրդների միջեւ խաղաղությանը չնպաստող եւ ապատեղեկատվություն տարածող թյուրքականության քաղաքականություն: Ամբողջ աշխարը Անի ասելով հասկանում է հայկական քաղաք: Իսկ Թուրքիայի մշակույթի նախարարությունը փորձում է այն վերափոխել Անը, որպեսզի «հայ՚» բառը չհիշատակվի»,-նշել է Ալի Իհսան Ալընաքը։ Զավեշտալին այն է, որ Անիի եկեղեցիների իբր վերանորոգման մասին տեղեկություններից օրեր անց Թուրքիայում տեղի ունեցավ հերթական վայրագությունը։ Սասունի Մարութա լեռան գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքի եւ մուտքի մի մասն ավերվել է անհայտ չարագործների կողմից։ Արթուր Հակոբյան
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment