պաշտոնին կվերադառնա Արցախյան շարժման ակտիվիստ Բակո Սահակյանը: «Առաջին հերթին ցանկանում եմ անել այն, ինչը չարեց իմ երկրի ղեկավարությունը` շնորհավորել Բակո Սահակովիչին հուլիսին անցկացված նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ»,- գրում է պրոֆեսոր, «Յաբլոկո» կուսակցության անդամ Վիկտոր Շեյնիսը: Նա նշել է, որ իրեն բախտ է վիճակվել հետևել ԼՂ-ում անկախությունից ի վեր անցկացված ընտրությունների ընթացքին: «Այս տարիների ընթացքում ես եղել եմ տասնյակ ընտրատեղամասերում, հանդիպել շատ թեկնածուների, նախարարների, այլ քաղաքական գործիչների, այդ թվում ` ընդդիմադիրների հետ: Խոսել եմ ընտրատեղամասեր այցելած բնակիչների, ընտրական հանձնաժողովների անդամների ու դիտորդների հետ: Կարող եմ ամենայն պատասխանատվությամբ նշել` դրանք միշտ եղել են ազատ, արդար, թափանցիկ և այլընտրանքային ընտրություններ: Ամենից շատ ես կցանկանայի, որ Ռուսաստանը երբևիցե մոտենար ընտրությունների նման մակարդակի»,- գրում է հոդվածագիրը: Ըստ նրա`չնայած բարձր մակարդակի ընտրություններին, այս երկրում կյանքն այդքան էլ հեշտ չէ: «Ահա արդեն մեկ քառորդ դար այն դիմակայում է ադրբեջանական ղեկավարության ագրեսիային: Սակայն 1988թ.-ից ԼՂՀ-ն ապրում, ամրապնդում է իր պետականությունը, բուժում 1991-1994թթ. պատերազմի հասցրած վերքերը»,- գրում է թերթը: Ըստ պրոֆեսորի` ղարաբաղյան հողում այժմ խաղաղություն է, չնայած ոչ ամուր, անկայուն` շփման գծում փոխհրաձգություններով: «Բաքվից մշտապես հնչում են հայտարարություններ, որ եթե Ղարաբաղը խաղաղությամբ չընդգրկվի իր կազմում, ապա հարցը կլուծվի ուժով: Սակայն, այնուամենայնիվ, ղարաբաղցիներն ուզում են հավատալ վաղվա օրվան: Նրանք չեն մեկնում, ինչպես 1990-ականներին, այլ մնում ու սերունդ են բազմացնում»,- գրում է նա: Ադրբեջանի գլխին թափվող նավթադոլարները թույլ են տալիս իշխանություններին համալրել սպառազինությունները: «Ղարաբաղյան հանգույցը պոտենցիալ առումով լուրջ սպառնալիք է այս պայթյունավտանգ տարածաշրջանի խաղաղության համար»,- գրում է հոդվածագիրը: Խնդրի կարգավորման հարցում, կարծես, հետաքրքրված է նաև միջազգային հանրությունը: Երկար տարիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթանում է բանակցային գործընթաց: «Սակայն այժմ տպավորություն է, որ այն մտել է փակուղի: Բանակցային գործընթացին չի մասնակցում ամենահետաքրքրված կողմը` ԼՂՀ-ն: Ադրբեջանական ղեկավարությունը համառորեն չի ցանկանում ճանաչել իրականությունը` Ղարաբաղի բնակչությունը երբեք չի համաձայնի տալ արյան գնով նվաճած ազատությունը»,- գրում է նա` հավելելով, որ «ակնհայտ է, որ Լաչինն ու Քելբաջարը (Բերձորն ու Քարվաճառը) պետք է մնան ԼՂՀ կազմում»: «Ղարաբաղի բնակչության ազատ ապրելն ու ինքնուրույն ընտրության իրավունքը չի կարող բանակցությունների առարկա դառնալ: Այդ իսկ պատճառով անհասկանալի են ՆԱՏՕ-ի և ԵՄ ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք չեն ճանաչում անցկացված ընտրությունների արդյունքները»,- գրում է Շեյնիսը: Միջազգային հանրության պարտքն է բացատրել Բաքվին, որ նրա հավակնությունները` վերադառնալ խորհրդային ժամանակաշրջանի տարածքային կառուցվածքին, չեն բավարարվի, իսկ ուժ կիրառելու սպառնալիքներն ընդամենը բլեֆ են:
Wednesday, August 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment