Panorama.am. 18-8-2012- Սիրիայի իշխանություններն Անկարային մեղադրել են ընդդիմադիր ուժերին զինելու և նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ պայքարելու համար: Մասնավորապես նշվում է, որ Թուրքիան զենիթային հրթիռներ է տրամադրում ապստամբներին: Պաշտոնական Դամասկոսը զգուշացրել է, որ եթե թուրքերը շարունակեն սպառազինությամբ աջակցել ապստամբներին, ապա Սիրիան էլ կսկսի զինել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) 2.500 գրոհայինների և կաջակցի նրանց հակաթուրքական պայքարին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» (Dogan) լրատվական գործակալությունը` վկայակոչելով իսրայելական հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրներին: Ստացված տեղեկությունների համաձայն` Ասադը միջնորդների միջոցով Անկարային հստակ նախազգուշացրել է, որ եթե թուրքերը շարունակեն զինել Ասադի հակառակորդներին, ապա Սիրիան քուրդ գրոհայիններին կտա ռուսական արտադրության SA-8 զենիթային հրթիռներ՝ թուրքական օդուժի դեմ պատերազմելու համար: Saturday, August 18, 2012
Սիրիան Թուրքիային զգուշացրել է, որ կաջակցի քրդերի հակաթուրքական պայքարին
Panorama.am. 18-8-2012- Սիրիայի իշխանություններն Անկարային մեղադրել են ընդդիմադիր ուժերին զինելու և նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ պայքարելու համար: Մասնավորապես նշվում է, որ Թուրքիան զենիթային հրթիռներ է տրամադրում ապստամբներին: Պաշտոնական Դամասկոսը զգուշացրել է, որ եթե թուրքերը շարունակեն սպառազինությամբ աջակցել ապստամբներին, ապա Սիրիան էլ կսկսի զինել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) 2.500 գրոհայինների և կաջակցի նրանց հակաթուրքական պայքարին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» (Dogan) լրատվական գործակալությունը` վկայակոչելով իսրայելական հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրներին: Ստացված տեղեկությունների համաձայն` Ասադը միջնորդների միջոցով Անկարային հստակ նախազգուշացրել է, որ եթե թուրքերը շարունակեն զինել Ասադի հակառակորդներին, ապա Սիրիան քուրդ գրոհայիններին կտա ռուսական արտադրության SA-8 զենիթային հրթիռներ՝ թուրքական օդուժի դեմ պատերազմելու համար:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment