Tert.am. 18-8-2012- Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության պատգամավորներից, քրդական «Ժողովրդավարական հասարակություն կոնգրես» (DTK) կազմակերպության անդամներից, անկախ պատգամավորներից կազմված ավտոշարասյան ճանապարհը Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում կանգնեցրել են PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները եւ մոտ 30 րոպե զրուցել։ Firat գործակալության փոխանցմամբ՝ BDP-ի պատգամավորները եւ DTK-ի անդամները Շեմդինլիում հուլիսի 23-ից սկսված PKK-ի եւ թուրքական անվտանգության ուժերի բախումների կիզակետ էին մեկնել՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Մոտ 50 մեքենաներից կազմված շարասյունը կանգնեցվել է Շեմդինլի շրջկենտրոնից 15 կմ հեռավորության վրա գտնվող Գյուզելքայա ավանի մոտ PKK-ի 6 զինյալների կողմից։ Քուրդ զինյալները մոտ 30 րոպե զրուցել են հավաքվածների հետ։ Թուրքական մամուլում մեծ անհանգստություն է առաջացրել այն հանգամանքը, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները մեքենաներից իջել եւ գրկախառնվել եմ քուրդ զինյալների հետ, ջերմ զրուցել եւ բարեկամաբար հրաժեշտ տվել։ BDP-ի փոխնախագահ Գյուլթան Քըշանաքը նշել է, թե շրջայցի ժամանակ իրենք չեն տեսել կառավարական զորքերին, փոխարենը հանդիպել են քուրդ պարտիզաններին։ Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։ Թուրքիայում բազմաթիվ քուրդ հասարակական եւ քաղաքական գործիչներ, պատգամավորներ եւ քաղաքապետեր դատապարտվել են՝ PKK-ի հետ համագործակցելու կամ անուղղակի կերպով PKK-ի քարոզչությունն անելու համար։ Saturday, August 18, 2012
Թուրքիան ցնցված է. պատգամավորները գրկախառնվել են PKK-ի զինյալների հետ
Tert.am. 18-8-2012- Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության պատգամավորներից, քրդական «Ժողովրդավարական հասարակություն կոնգրես» (DTK) կազմակերպության անդամներից, անկախ պատգամավորներից կազմված ավտոշարասյան ճանապարհը Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում կանգնեցրել են PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները եւ մոտ 30 րոպե զրուցել։ Firat գործակալության փոխանցմամբ՝ BDP-ի պատգամավորները եւ DTK-ի անդամները Շեմդինլիում հուլիսի 23-ից սկսված PKK-ի եւ թուրքական անվտանգության ուժերի բախումների կիզակետ էին մեկնել՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Մոտ 50 մեքենաներից կազմված շարասյունը կանգնեցվել է Շեմդինլի շրջկենտրոնից 15 կմ հեռավորության վրա գտնվող Գյուզելքայա ավանի մոտ PKK-ի 6 զինյալների կողմից։ Քուրդ զինյալները մոտ 30 րոպե զրուցել են հավաքվածների հետ։ Թուրքական մամուլում մեծ անհանգստություն է առաջացրել այն հանգամանքը, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները մեքենաներից իջել եւ գրկախառնվել եմ քուրդ զինյալների հետ, ջերմ զրուցել եւ բարեկամաբար հրաժեշտ տվել։ BDP-ի փոխնախագահ Գյուլթան Քըշանաքը նշել է, թե շրջայցի ժամանակ իրենք չեն տեսել կառավարական զորքերին, փոխարենը հանդիպել են քուրդ պարտիզաններին։ Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։ Թուրքիայում բազմաթիվ քուրդ հասարակական եւ քաղաքական գործիչներ, պատգամավորներ եւ քաղաքապետեր դատապարտվել են՝ PKK-ի հետ համագործակցելու կամ անուղղակի կերպով PKK-ի քարոզչությունն անելու համար։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment