Wednesday, August 8, 2012

Դավութօղլուն և Էրդողանի կինը մեկնում են Մյանմար

1in.am. 8-8-2012- Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան արձագանքելու է Մյանմարում մուսուլմանների զանգվածային սպանություններին: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, վարչապետ Ռեջեփ Էրդողանի կին Էմինեն և դուստր Սյումեյեն այսօր մեկնում են Արական: Դրա հետ մեկտեղ, թուրքական բազմաթիվ կազմակերպություններ նախաձեռնում են Մյանմարի մուսուլմաններին օգնելու կամպանիա: Այդ նախաձեռնությունները պատկանում են Ռեջեփ Էրդողանին, ով հայտարարել է, թե Մյանմարում դաժանաբար են վերաբերվում մուսուլմաններին՝ ընդգծելով, որ իրենք ցանկանում են օգնել նրանց:

No comments: