Wednesday, August 8, 2012

Թեհրանը թույլ չի տա քանդել Սիրիայի հետ դաշինքը. Սայիդ Ջալալի

Tert.am. 7-8-2012- Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Սայիդ Ջալալին Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպմանն ասել է, որ Սիրիան տարածաշրջանայինյ դաշինքի անբաժանելի մասն է, որն Թեհրանը թույլ չի տա բաժանել այդ դաշինքից։ Ջալալիի և Ասադի հանդիպումը ցուցադրվել է հեռուստատեսությամբ։ Վերջին քանի օրվա ընթացքում Սիրիայի նախագահն առաջին անգամ է երևացել հեռուստատեսությամբ։ Սայիդ Ջալալին նաև ասել է, որ Սիրիայում տիրող իրավիճակին հնարավոր կլինի վերջ դնել միայն «Սիրիայի որոշմամբ»։ Սիրիական պետական հեռուստաալիքը նաև նշել է, որ Ասադն ու Ջալալին քննարկել են Սիրիայի և Իրանի միջև փոխհարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։

No comments: