Monday, August 20, 2012

«EurasiaNet». Բաղդադի հետ Անկարայի հարաբերությունները սրվել են` քրդերի հետ նավթագազային գործարքի պատճառով

News.am. 19-8-2012- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Յիգալ Շլայֆերի` «EurasiaNet»-ում հրապարակված հոդվածը. Անկարայի եւ Բաղդադի առանց այն էլ լարված հարաբերություններն ավելի սրվեցին Թուրքիայի կառավարության եւ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության (ՔՏԿ) միջեւ նավթն ու գազը դեպի Թուրքիա արտահանման վերաբերյալ վերջին գործարքից հետո: Քիչ շանսեր կան, որ ՔՏԿ-ն կամ Անկարան ականջալուր կլինեն Բաղդադի բողոքներին: Այդ գործարքը մի քանի նշանակություն ունի. առաջին հերթին այն կամրապնդի որպես էներգակիրները Արեւմուտք արտահանելու տարանցիկ երկրի Թուրքիայի դերը: Երկրորդը` դա էներգակիրներ կապահովի Թուրքիայի աճող տնտեսության համար` հատկապես այն շրջանում, երբ ստիպված է դադարեցնել իրանական նավթի օգտագործումը, բացի այդ, դա հնարավորութուն է տալիս մուտք ունենալ Հյուսիսային Իրաքի տնտեսություն: Սակայն, ըստ որոշ վերլուծաբանների, թեեւ տնտեսական եւ էներգետիկ քաղաքականությունը որոշիչ դեր ունեն այս հարցում, ՔՏԿ հետ գործարքն իրականում նպատակ ունի լուծել քրդական հարցը ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով: Վաշինգտոնի Մերձավորարեւելյան ինստիտուտի թուրքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գյունել Թոլը վերջերս «National Interest»-ում գրել էր հետեւյալը. «Թուրքական տեսակետով` ՔՏԿ-ի հետ առավել սերտ հարաբերությունները ծառայում են Սիրիայում Թուրքիայի ռազմավարական շահերին: Թուրքիան կցանկանար օգտագործել Բարզանիի ազդեցությունը սիրիական քրդերի վրա: Սակայն սիրիացի քրդերը թերահավտորեն են տրամադրված: Չնայած նրան, որ Սիրիայում քրդերը միասնական չեն: Թուրքիայի նկատմամբ Ժողովրդավարական միության կուսակցության դիրքորոշումը կիսում է մեծամասնությունը»: Անկարան կարծում է նաեւ, որ ՔՏԿ-ի հետ էներգետիկ, տնտեսական եւ քաղաքական կապերի խորացումը կօգնի նրան Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարում, որը գործում է Հյուսիսային Իրաքում:

No comments: