«Թերթ.am», 29.09.12: Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Թբիլիսիում այսօր ընդդիմության կողմնակիցները հանրահավաքի են դուրս եկել, և, ինչպես հայտնում է Interfax-ը, հղում անելով վրացի փորձագետների գնահատականներին, ցույցի մասնակիցների թիվը հասել է 100 հազարի։ Աղբյուրը նշում է, որ ընդդիմությունը պահել է իր խոսքը և Թբիլիսիի կենտրոնում վերջին նախընտրական հանրահավաքին տասնյակ հազարավոր մարդկանց է հավաքել: Թբիլիսիի ազատության հրապարակը լեփ-լեցուն է: Մարդիկ զբաղեցնում են նաև կից Ռուսթավելիի պողոտան և այլ փողոցներ: Նախօրեին երկրի իշխանությունները 70 000 մարդ էին հավաքել նույն տեղանքում: Ընդդիմության հանրահավաքին ելույթ է ունեցել «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին՝ նշելով, որ «վրա է հասել նոր Վրաստանի ծննդյան օրը»: Նրա խոսքով «ամբողջ Վրաստանը ոտքի է ելել բռնության դեմ», չյանած «իշխանությունների՝ ընդդիմության դեմ ծավալած ահաբեկությանը»: «Սաակաշվիլին ու նրա շրջապատը ձեռք են բարձրացրել ժողովրդի վրա, ուստի նրանք իրենցը լրիվ կստանան: Ժողովուրդն արդեն դատավճիռ է կայացրել այս ռեժիմի դեմ», - ասել է Իվանիշվիլին՝ հույս հայտնելով, որ հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններին ամեն ինչ նաև օրինական ձևակերպում կստանա:
Sunday, September 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment