Sunday, September 30, 2012

Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». Ոստիկանապետի աղջիկը ելույթ կունենա վերջինը

«NEWS.am», 30.09.2012: Այսօր` սեպտեմբերի 30-ին, պարզ կլինի, թե ով կներկայացնի Հայաստանը Նիդերլանդներում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012-ում»:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2012-ի» հայաստանըան եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում պարզ է դարձել ելույթների հերթականությունը: Սեպտեմբերի 30-ին, ժամը 19:30 Հայաստաանի Առաջին ալիքի ուղիղ եթերում 17 երգերը կմրցեն հետեւյալ հերթականությամբ: 1.«Օրը», հեղինակ եւ կատարող՝ Ֆլորա Մխիթարյան , ք. Երեւան: 2. «Լինում է, չի լինում», հեղինակ եւ կատարող` «Խենթություն» համույթ, ք. Երեւան: 3. «Իմ Ռոքը», հեղինակ եւ կատարող՝ Տաթեւ Ենգիբարյան, ք. Երեւան: 4. «Իմ աշխարհը»հեղինակ եւ կատարող՝ Նինելա Մխիթարյան, ք. Ճամբարակ: 5. «Love», հեղինակ եւ կատարող՝ Կարեն Օհանյան, ք. Երեւան: 6. «Stop», հեղինակ եւ կատարող` Մարինե Աբրահամյան, ք. Աշտարակ: 7. «Սերը տարիք չի հարցնում», հեղինակ եւ կատարող՝ Միլլի Միսկարյան, ք. Երեւան: 8. «Թիք-Թաք», հեղինակ եւ կատարող՝«Զանգակ» մանկական երգի ստուդիա, ք. Էջմիածին: 9. «Երազանքի թեւով», հեղինակ եւ կատարող՝ Լուսինե Ղազարյան, ք. Երեւան: 10. «Շնորհավոր», հեղինակ եւ կատարող՝ Լիդուշիկ, ք. Երեւան: 11. «Home Sweet home», հեղինակ եւ կատարող՝ Վահագն Գրգորյան, ք. Երեւան: 12. «Come», հեղինակ եւ կատարող՝ Գայանե Ղազարյան, ք. Երեւան: 13. «Knock, Knock», հեղինակ եւ կատարող՝ Style խումբ, ք. Երեւան: 14. «Տարբեր ենք» , հեղինակ եւ կատարող՝ Սոնա Դունոյան, ք. Մասիս: 15. «Երգավազք», հեղինակ եւ կատարող՝ Մանե Առաքելյան, ք. Երեւան: 16. «Sweetie baby», հեղինակ եւ կատարող՝ Compass band, ք. Երեւան: 17. «My name is Angel», հեղինակ եւ կատարող՝ Անգելինա Գասպարյան, ք. Երեւան: Հեռուստամրցույթի հատուկ հյուրը կլինի Երեւանում կայացած Մանկական Եվրատեսիլ 2011 –ի հաղթող «Candy» խումբը: Գոհար Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ եզրափակիչ փուլի ընթացքում քվեարկությունն իրականացվելու է հեռուստադիտողների /SMS/ քվեարկությունների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Քվեարկությանը կարճ հաղորդագրություններով /SMS/ կարող են մասնակցել հայաստանաբնակ հեռուստադիտողները։ Քվեարկությունը սկսվում է եզրափակիչ փուլում առաջինը ներկայացվող երգի առաջին վայրկյանից եւ ավարտվում է վերջին երգի ավարտից հետո 15 րոպե անց: Եզրափակիչ փուլի ընթացքում յուրաքանչյուր ստեղծագործության վերջնական միավորները հաշվարկվելու են Ժյուրիի եւ SMS-քվեարկության արդյունքների հիման վրա` 50% - 50% հարաբերակցությամբ: Եզրափակիչ փուլի ընթացքում 12 միավոր կստանա այն երգը, որը ժյուրիի եւ SMS-քվեարկության հանրագումարի արդյունքում կհավաքի ամենաբարձր ցուցանիշը, 10 միավոր կստանա երկրորդ ամենաբարձր ցուցանիշն ունեցող երգը, 8 միավոր՝ երրորդը եւ այլն։ Ժյուրիի եւ հեռուստադիտողների կողմից կարճ հաղորդագրությունների քվեարկությամբ առավելագույն՝ 12 միավորն ստացած լավագույն ստեղծագործության կատարողը կամ կատարողները իրավունք Հայաստանը ներկայացնելու «Մանկական Եվրատեսիլում»: Ի դեպ, ավելի վաղ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում մեկնաբանել էր իր դստեր` Անգելինա Գասպարյանի մասնակցությունը մրցույթում:

No comments: