Հարավային Կովկասում կոռուպցիայի բարձր մակարդակի առումով առաջատարը Ադրբեջանն է՝ 8 բալ հնարավոր 10-ից, ՀՀ-ում՝ 6 է, Վրաստանում՝ 0: «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան»-ի «Կովկասյան բարոմետր-2011» հետազոտության ժամանակ հարցին՝ Դուք կամ Ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը վերջին 12 ամիսների ընթացքում արդյո՞ք ստիպված է եղել կաշառք տալ` որևէ ծառայություն կամ հատուկ վերաբերմունք ստանալու համար, Հայաստանում դրական է պատասխանել հարցվածների 6%-ը, բացասական՝ 89%-ը, Վրաստանում՝ այո 0, ոչ 99%, Ադրբեջանում՝ այո 27%, ոչ 64%: Նշենք, որ «Կովկասյան բարոմետր-2011»-ի հարցումներն իրականացվել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, շուրջ 6 հազար տնային տնտեսություններում:
Thursday, September 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment