«Լրագիր» 12-9-2012- ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հարցին ի պատասխան ՀՀ Ագ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր խորհրդարանում անդրադարձել է Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած իրադարձություններին և ստեղծված վիճակին: Նա մասնավորապես նշել է. «Միջազգային հանրության արձագանքի միանշանակ լինելը և մեզ համար բարենպաստ պայմանների ստեղծումը ոչ միայն վերջին օրերին մեր կողմից ձեռնարկված քայլերի արդյունք է, այլև այս տարիներին իրականացված քաղաքականության արդյունք: Մենք պետք է հանգիստ շարունակենք վարել այն քաղաքականությունը, որն ըմբռնում ունի միջազգային հանրության կողմից, որը կարող է բերել այսպիսի պայմաններում միահամուռ այս արձագանքին և Հայաստանի աջակցությանը: Այն ինչ հրապարակայնորեն է, արտահայտվել է` մեկ բան է, բայց ես տասնյակ երկրների արտգործնախարարներից հեռախոսազանգեր եմ ստացել, որոնք լիակատար աջակցություն են հայտնում մեր ջանքերին, հայտնում են իրենց ըմբռնումը մեր վարած քաղաքականության նկատմամբ: Կարևոր է այս պայմաններում չձեռնարկել այնպիսի քայլեր, որ մեր տակից խալին դուրս գա: Այնպես որ պետք է շատ զգույշ և ճիշտ շարունակենք այն քաղաքականությունը, որը բերում է այսօրվա արդյունքներին` միջազգային հանրությանը կողմից մեզ աջակցելուն: ԼՂ հարցի վերաբերյալ ասում ենք, որ մեր դիրքորոշումը համահունչ է Եվրանախագահների մոտեցմանը, իսկ նրանք ունեն մանդատ միջազգային հանրության կողմից: Նրանք արտահայտում են ոչ միայն իրենց, այլև միջազգային հանրության կարծիքը: Մեր դիրքորոշումը համահունչ է այդ մոտեցմանը: Այնպես որ, հանգիստ ձևով պետք է շարունակենք այն, ինչ արել ենք մինչ օրս»:
Thursday, September 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment