Panorama.am. 7-9-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կրքոտ պաշտպանությամբ է հանդես եկել հայ սպային կացնահարած ադրբեջանցի զինծառայողին ներում շնորհելու որոշման հարցում: Այս մասին շտապ հաղորդագրությամբ տեղեկացնում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը, որի հաղորդագրությունը տարածել են մի շարք արևմտյան պարբերականներ, այդ թվում «The Washington Post»-ը, «ABC news»-ը, «Mercury News»-ը, «Seattle Times»-ը և այլ լրատվամիջոցներ: Գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահն այս մասին հայտարարել է այսօր Բաքվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենի հետ անցկացրած համատեղ մամլո ասուլիսում, նշելով, թե «Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն համապատասխանում է Եվրոպական Կոնվենցիային, իսկ ներումը՝ Ադրբեջանի օրենսդրությանը»: Գործակալությունը, հիշեցնելով Սաֆարովի գործի նախապատմությունը, հիաշատակում է վերջին օրերին միջազգային տարբեր կազմակերպությունների սուր արձագանքներն ու ադրբեջանական իշխանություններին ուղղված քննադատությունը՝ դատապարտված հանցագործին ներում շնորհելու և հերոս հռչակելու համար: Հաղորդագրությունում, մասնավրապես, վկայակոչվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի մամուլի ներկայացուցիչ Ռուպերտ Քելվիլի տարածած հայտարարությունը, որում կոչ է արվում հարգել լուրջ հանցագործությունների համար պատասխանատվության միջազգային չափանիշները և ադրբեջանի իշխանություններին խորհուրդ տրվել հրապարակավ գովաբանելու փոխարեն դատապարտել ու պատժել էթնիկ ատելության հողի վրա իրականցաված հանցագործությունը:Saturday, September 8, 2012
Associated Press. Ադրբեջանի նախագահը պաշտպանում է մարդասպանի ներման որոշումը
Panorama.am. 7-9-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կրքոտ պաշտպանությամբ է հանդես եկել հայ սպային կացնահարած ադրբեջանցի զինծառայողին ներում շնորհելու որոշման հարցում: Այս մասին շտապ հաղորդագրությամբ տեղեկացնում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը, որի հաղորդագրությունը տարածել են մի շարք արևմտյան պարբերականներ, այդ թվում «The Washington Post»-ը, «ABC news»-ը, «Mercury News»-ը, «Seattle Times»-ը և այլ լրատվամիջոցներ: Գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահն այս մասին հայտարարել է այսօր Բաքվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենի հետ անցկացրած համատեղ մամլո ասուլիսում, նշելով, թե «Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն համապատասխանում է Եվրոպական Կոնվենցիային, իսկ ներումը՝ Ադրբեջանի օրենսդրությանը»: Գործակալությունը, հիշեցնելով Սաֆարովի գործի նախապատմությունը, հիաշատակում է վերջին օրերին միջազգային տարբեր կազմակերպությունների սուր արձագանքներն ու ադրբեջանական իշխանություններին ուղղված քննադատությունը՝ դատապարտված հանցագործին ներում շնորհելու և հերոս հռչակելու համար: Հաղորդագրությունում, մասնավրապես, վկայակոչվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի մամուլի ներկայացուցիչ Ռուպերտ Քելվիլի տարածած հայտարարությունը, որում կոչ է արվում հարգել լուրջ հանցագործությունների համար պատասխանատվության միջազգային չափանիշները և ադրբեջանի իշխանություններին խորհուրդ տրվել հրապարակավ գովաբանելու փոխարեն դատապարտել ու պատժել էթնիկ ատելության հողի վրա իրականցաված հանցագործությունը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment