հերթական նախագահական ընտրությունների անցկացման օրը: Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը: Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ նախագահի 11-րդ շրջանի ընտրությունները տեղի կունենան 2013թ. հունիսի 14-ին: Նկատենք, որ հաջորդ տարի լրանում է ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության երկրորդ շրջանը և համաձայն այդ երկրի սահմանադրության՝ նախագահն այլևս չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին: Ս.թ. մարտին Իրանում տեղի ունեցած 9-րդ գումարման Մեջլիսի ընտրություններից հետո Իրանի քաղաքական շրջանակներն սկսել են ավելի հաճախակի քննարկել 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունների թեման: Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ ԻԻՀ նախագահի հավանական թեկնածուներ են համարվում ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, Մեջլիսի գործող նախագահ Ալի Լարիջանին, ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:
Saturday, September 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment