այն խոչընդոտների մասին, որոնք հարուցում է Իսրայելը Հորդանանում ատոմակայան կառուցելու գործում: «Երբ մենք որոշեցինք սկսել աշխատանքները խաղաղ ատոմի ուղղությամբ, դիմեցինք մի քանի պատասխանատու երկրների՝ աջակցելու համար: Սակայն շուտով գիտակցեցինք, որ Իսրայելը ճնշում է գործադրում մեր գործընկերների վրա, մեզ հետ համագործակցությունը դադարեցնելու նպատակով», ասել է թագավորը: «Հորդանանի պատվիրակությունը մտնում է բանակցությունների մեջ, իսկ մեկ շաբաթ անց մեր պոտենցիալ գործընկերների մոտ են ժամանում իսրայելցիները, նրանցից պահանջելով դադարեցնել հորդանանյան միջուկային ծրագրին աջակցությունը», պարզաբանել է թագավորը: Ինչպես հայտնի է, Իսրայելը վաղուց փորձում է մոնոպոլացնել միջուկային էներգետիկան եւ ընդհանրապես համապատասխան ուսումնասիրությունները տարածաշրջանում: Լավ կլիներ պարզել, թե արդյոք «Իսրայելի մատը» խառը չէ Հայաստանում միջուկային երկրորդ բլոկի կառուցման պարբերական տապալումների հարցում: Դա կարող է ուսումնասիրության արգասաբեր թեմա դառնալ, եթե նկատի առնենք, որ Իսրայելը եւ Ռուսաստանն ավելի ու ավելի են դառնում գործընկերներ ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այլեւ ռազմավարական հարցերի լուծման հարցում: Մերձավոր Արեւելքում մնալով առանց գործընկերների, շահեր հետապնդելով ԱՄՆ-ում եւ ֆինանսական աշխարհում, եւ բավական համապատասխան կադրեր հավաքելով, Ռուսաստանը որոշում է կայացրել խաղադրույք կատարել Իսրայելի վրա: Արդյոք Իսրայելն ազդեցություն ունի Ռոսատոմի եւ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության վրա, Հայաստանում երկրորդ էներգաբլոկը կառուցելու հարցում: Միաժամանակ, այս կապակցությամբ հետաքրքիր կլիներ հասկանալ Հայաստանում «կանաչների» շարժման շահերը, որի մասնակիցների գերակշիռ մասը իդեալիստներ ու ռոմանտիկներ են, ինչը համապատասխանում է արտասահմանյան «գործընկերների» շահերին: Ռուսաստանն արդեն ցուցադրել է իր քաղաքականությունը եւ շահերը հայկական ատոմակայանը 1989 թ. փակելու մասով, պոլիտիկան թերուսների պահանջների պարագայում: Նման կերպ Մոսկվան վարվեց Նաիրիտի դեպքում: Իգոր Մուրադյան
Saturday, September 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment