Wednesday, September 19, 2012

Բաքուն արգելել է տիեզերագնացներին այցելել Ադրբեջան

News.am. 18-9-2012- Ադրբեջանը ընդլայնում է «անցանկալի անձանց» իր ցուցակը, որի մեջ այս անգամ տեղ են գտել ամերիկացի եւ շվեյցարացի տիեզերագնացներ Չարլզ Դյուկն ու Կլոդ Նիկոլյեն։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաեւին, ով հայտարարել է, թե տիեզերագնացները այցելել են Լեռնային Ղարաբաղը, հետեւաբար «սեւ ցուցակում են» հայտնվել։ Նշենք, որ Չարլզ Դյուկն ու Կլոդ Նիկոլյեն մասնակցել են Լեռնային Ղարաբաղում կազմակերպված «Մարդն ու տիեզերքը» գիտաժողովին։ Դյուկը Լուսին ուղեւորված «Ապոլոն 16»-ի անձնակազմի անդամներից է եղել, իսկ Նիկոլյեն միակ շվեյցարացին է, ով եղել է տիեզերքում։

No comments: