բանից հետո, երբ երեկ Հայաստանի շախմատի հավակաքականը փայլուն հաղթանակ տարավ ու արդեն երրորդ անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Ադրբեջանական լրատվամիջոցներն ուղղակի լռել են օլիմպիադայի արդյունքների մասին, իսկ եթե գրել են ապա Հայաստանի հաղթանակի մասին չներկայացնելու ինքնատիպ լուծումներ են գտել: Առաջատար կայքերից մեկի նյութը լույս է տեսել «Ադրբեջանն առաջ անցավ Հնդկաստանից ու զբաղեցրեց 10-րդ տեղը գլխագրով», իսկ նյութի վերջում ուղղակի ներկայացվել է պետությունների հավաքած միավորները`առանց նշելու, թե ով է հաղթել: Մեկ այլ կայքում ընդհանրապես բացակայում է արդյունքների մասին, նշված է միայն որ ադրբեջանցի գրոսմայստերներից մեկին հաջողվել է առաջ անցել հայ շախմատիստ Վլադիմիր Հակոբյանին անհատական արդյունքներով ու զբաղեցնել երկրորդ տեղը: Բնականաբար, չի նշվում, որ անհատական արդյունքներով առաջին տեղում էլ Լևոն Արոնյանն է:Իսկ կայքերից մեկն էլ «սրտի մղկտոցով» լուր է տեղադրել հայկական թիմի հաղթանակի մասին միայն այսօր 13:00-ին, չնայած երեկ ժամը 18-ին արդեն հայտնի էր հաղթողը: Իսկ ամենածիծաղելին գլխագրերեր էին կապված շախմատի, բայց Ադրբեջանի «հաղթանակի» հետ: Ադրբեջանական քարոզիչներն իրենց սիրտը հովացրին 2015 և 2016թթ-ին անցկացվող թիմային երկու մրցաշարերի`Բաքվում ացկացնելու մասին «շռնդալից» Նույնը կատարավում է նաև թուրքական մամուլում: Հեշտ չէ համակերպվել, որ հաղթանակած հայաստանի եռագույնը բարձրացվել է Ստամբլում ու հնչել է Հայաստանի հիմհը: Աբսուրդը հասել է նրան, որ թուրքական լրատվամիջոցներն ընդհանրապես փորձում են շրջանցել իրենց երկրում անցկացվեց օլիմպիադայի թեման`չնշելու համար, թե ով է հաղթողը:
Tuesday, September 11, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment