Thursday, September 6, 2012

Անդերս Ֆոգ Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն ու Հունգարիան պատասխանատու չեն Ռամիլ Սաֆարովի հանցագործության համար

News.am. 6-9-2012-Ադրբեջանի` Ռամիլ Սաֆարովի ներման որոշումը չի օգնի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ երկու երկրների երկխոսությանը. սա ՆԱՏՕ-ի դիրքորոշումն է:Այս մասին այսօր` օգոստոսի 6-ին ԵՊՀ ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը` պատասխանելով այն հարցին, թե նպատակ ունի՞ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը որոշակի պատժամիջոցներ կիրառել Հունգարիայի եւ Ադրբեջանի նկատմամբ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ ուրախ է այս հարցի շուրջ ներկայացնել ՆԱՏՕ-ի հստակ դիրքորոշումը հենց այստեղ` Հայաստանի երիտասարդության եւ հայկական լրտվամիջոցների առջեւ: Ռասմուսենի գնահատականով, դաժան հանցագործությունը չպետք է փառաբանվեր Ադրբեջանում. «Ադրբեջանի ներման որոշումը չի օգին ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացին եւ երկու երկրների երկխոսությանը: Սա ՆԱՏՕ-ի դիրքորոշումն է: Թույլ տվեք նշել, որ ՆԱՏՕ-ն պատասխանատու չէ այս հանցագործության համար, այնպես, ինչպես եւ Հունգարիան պատասխանատու չէ այս հանցագործության համար: Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է Հուգարիայում հունգարական դատարանի կողմից եւ իր պատիժը կրել է Հունգարիայում: Ես հասկանում եմ, որ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին տեղի է ունեցել միջազգային չափանիշներին համապատասխամ: Սակայն ես անհագստացած եմ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու որոշումից»,-հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Երեւանի պետական համալսարանի Կենտրոնական մասնաշենքի մոտ այսօր` սեպտեմբերի 6-ին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենի այցի կապակցությամբ հարյուրավոր ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել: Ակցիայի մասնակիցների ձեռքին տարբեր գրությամբ պաստառներ են եղել, օրինակ` «Օրենքը բոլորի համար է», «Հունգարիան արժե 2 միլիարդ, իսկ ՆԱՏՕ՞-ն», «Ամոթ», «Ադրբեջանը թքեց միջազգային հանրության վրա», «Մենք ակնկալում էենք ՆԱՏՕ-ի արժանի գնահատականը», «Արյուն=նավթ», «Այդ ամենը նավթային քաղաքականության արդյունք է»:, «ՆԱՏՕ-ի դասընթացները վտանգավոր են մեր կյանքի համար»: Երիտասարդների դժգոհությունը պայմանավորված էր նրանով, որ ՆԱՏՕ-ն արժանի գնահատական չի տվել Ռամիլ Սաֆարովի Հունգարիայից Ադրբեջան արտահանձնմանն ու դրան հաջորդած ներմանը: 2004 թ-ի փետրվարին Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել: Երկու սպաները Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» շրջանակներում անցկացվելիք անգլերեն լեզվի դասընթացներին: Այս տարվա օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին հայրենիք է վերադարձրել, որտեղ նա անհապաղ ազատ է արձակվել:

No comments: