Thursday, September 13, 2012

«Reuters». Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղն ու Բաքու Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղը՝ թիրախ

Panorama.am. 12-9-2012- Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանում ՀՀ զինված ուժերի համար ամենաակնհայտ թիրախները կարող են հանդիսանալ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, ինչպես նաև Բաքու Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղը: Այս մասին գրում է «Reuters» լրատվական գործակալությունը: «Հյուսիս-արևմտյան Ադրբեջանում գտնվող էներգետիկ ռեսուրսների փոխադրման այս երկու ուղիները կարևորագույն դեր են խաղում արևմուտքի` ՌԴ-ից էներգետիկ կախվածության նվազեցման գործընթացում: Պատերազմի վերսկսման դեպքում վտանգի տակ կդրվեն նաև Նորվեգիայի Statoil, ինչպես նաև Միացյալ Նախանգների երկու` Chevron and ExxonMobil նավթային ընկերություննրի ներդումները, և դա կհանգեցնի հսկայական կորուստների: Յուրաքանչյուր կողմ կարող է հարված հասցնել հակառակորդի մայրաքաղաքին,և նշենք, որ Երևանը Մեծամորի ատոմակայանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա է գտնվում: Ադրբեջանի հյուսիս-արևմտյան հատվածում հսկայածավալ ջրամբար ու էլեկտրակայան կա, այդտեղ էլ գտնվում նաև միջազգային տարանցիկ երկաթգիծն ու մայրուղին: Ղարաբաղյան պատերազմի մասնակից, ադրբեջանցի ռազմական փորձագետ Յուսիվ Աղաևը պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ խոսելիս նշել է, որ երկարատև պայքարի ցանկություն չկա. «Ես կարծում եմ, որ պատերազմը կտևի մեկ կամ երկու ամիս, սա այն ժամանակահատվածն է որում կարող են մեր զինված ուժերը պայքարել: Եթե պատերազմը երկարի, նշված ժամկետից, ապա այդ դեպքում պատրազմի մասնակից կլինի ոչ միայն բանակը, այլ նաև հասարակությունը: Եվ այս պարագայում ես կարծում եմ որ մեր երկրի հասարակությունը պատրաստ չէ պատերազմի»: ԱՄՆ նախկին դիվանագետ, Ամերիկյան Արտաքին Քաղաքականության Խորհրդում տարածաշրջանային հարցերով փորձագետ Ուեյն Մերրի նշել է. «Այս կոնֆլիկտի հարցում շատ կարևոր է ռելիֆի գործոնը: Դա կարևոր է այնքանով, որքանով Լեռնային ղարաբաղը ստեղծել է իր պաշտպանական գոտին: Այդ տարածքը խոշոր ռազմական գործողությունների թաթերաբեմ կարող է դառնալ, և պատերազմի հարատևման դեպքում հետևանքները կլինեն աղետալի»:

No comments: