Sunday, September 2, 2012

Ֆրենկ Փալոնե. Ցնցված եմ Ադրբեջանի կառավարության անմիտ գործողություններից

Panorama.am. 1-9-2012- ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնեն հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտում է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու ու ազատ արձակելու ադրբեջանական իշխանությունների որոշումը: Այս մասին ասված է կոնգրեսականի կայքում զետեղված հաղորդագրությունում: «Ցնցված եմ Ադրբեջանի կառավարության անմիտ գործողություններից, որով ազատ արձակվեց անզեն ու քնած հայ սպային դաժանորեն կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը: Ծայրաստիճան անպատվաբեր է նախագահ Ալիևի ստորագրած ներման հրամանագիրը, որով դատապարտված մարդասպանն այսուհետ կարող է ազատ քայլել», - ասված է հայտարարությունում: «Այս գործողությունները խաղաղությանն ու արդարությանը հավատարիմ կառավարության քայլեր չեն: Դժբախտաբար, Ադրբեջանի իրականացրած գործողությունը Հայաստանի և նրա ժողովրդի նկատմամբ բռնությունը խթանելու ու աչք փակելու ցանկության հերթական վկայությունն են: Համոզված եմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է համերաշխություն հայտնի հայկական կառավարությանը Ադրբեջանի գործողությունները դատապարտելու գործում: Ավելին, կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը ճանաչել Ռամիլ Սաֆարովին որպես դատապարտված մարդասպանի և համարժեք քայլեր ձեռնարկել, որն հարիր է օրենքի գերակայությունն ու արդարությունը հարգող ժողովրդական երկրին», - ասված է կոնգրեսականի հայտարարությունում:

No comments: