Saturday, September 8, 2012

Կանադան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ

Կանդան փակում է իր դիվանագիտական ներկայացուցչությունը Իրանում: Իշխանությունները նաեւ
պահանջել են, որ հնգօրյա ժամկետում երկիրը լքեն նաեւ իրանցի դիվանագետները: Իր հայտարարության մեջ Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը Իրանին մեղադրել է Սիրիա զենք եւ զինամթերք առաքելու, ինչպես նաեւ միջուկային ծրագրի մշակման համար, հաղորդում է «Վզգլյադը»: Նախարարը կարծում է, որ Թեհրանի քաղաքականությունը «սպառնալիք է ժամանակակից աշխարհին եւ խաղաղությանը»: Արտաքսվող դիվանագետները Կանադայում անցանկալի անձ են համարվել:

No comments: