Saturday, September 8, 2012

Իրանական կայք. Ադրբեջանն Իրանի դեմ շարունակում է իր սատանայական գործողությունները

Panorama.am. 7-9-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանի փոխնախագահ Սեյյեդ Հասան Մուսավիի հետ հանդիպումից հետո շտապել է ընդունել Իսրայելի դեսպանին: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իլհամ Ալիևն ու Ադրբեջանում Իսրայելի նորանշանակ դեսպան Ռաֆայել Հարփազը քննարկել են երկու երկրների հարաբերությունները զարգացնելուն առնչվող հարցեր: Նկատենք, որ ԻԻՀ փոխնախագահ, Մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Սեյյեդ Հասան Մուսավիի գլխավորած պատվիրակությունն օրերս մեկնել էր Բաքու՝ մասնակցելու «Մետաքսի ճանապարհ» խորագիրը կրող համաժողովին: Իրանական «թաբնաք.իռ» կայքը հաղորդում է, որ Ադրբեջանը, շարունակելով Իրանի դեմ իր սատանայական գործողությունները՝ վերոնշյալ համաժողովի բացման արարողության ժամանակ ցուցադրված տեսահոլովակում պատմական «Մետաքսի ճանապարհ»-ի երկրները ներկայացնելիս Իրանի փոխարեն Իսրայելի պատկերներն է ցուցադրել և Իրանի մասին ոչ մի բառ չի հիշատակվել:

No comments: